copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:12 07-10-2022

Ավարտվել է հայրենադարձների համար անվճար հայերեն դասընթացների երկրորդ փուլը

Ավարտվել է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի շրջանակներում հայրենադարձների համար անվճար հայերեն դասընթացների երկրորդ փուլը, տեղեկացնում է Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը:

80 սփյուռքահայեր մասնակցել են դասերին և կատարելագործել են իրենց բանավոր և գրավոր հմտությունները:

Արարողության ընթացքում BigMind կրթական կենտրոնի հետ համատեղ հավաստագրեր են հանձնվել մասնակիցներին:

Դասընթացների 3-րդ փուլն արդեն մեկնարկել է 80 նոր մասնակիցների համար և կընթանա մինչև դեկտեմբերի կեսը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը հայտնում է, որ եթե ցանկանում եք մասնակցել 2023 թվականի դասընթացներին, պարբերաբար ստուգեք Գրասենյակի սոցիալական հարթակները և կայքը 2023թ. դասընթացների համար:

Ամենից շատ դիտված