Հոկտեմբերի 7-ին, ժամը 16։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է բնակարանի պատշգամբում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին: