Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:08 06-10-2022

Հյուրանոցը դեռ նյութական վնասներ չի կրել, բայց սպասում ենք. Ջերմուկում հանգստացողներ չկան

Սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով Ջերմուկ քաղաքը հրթիռակոծվեց, հայտնվեց վտանգի տակ։ Հրետակոծությունների հետևանքով տուժել էին հյուրանոցները, անտառները, ճոպանուղին։ Ադրբեջանը սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում կարողացել է ունենալ առաջխաղացում և զբաղեցնել կարևոր ռազմավարական բարձունքներ Ջերմուկում։

Պատերազմից հետո բնակչության մի մասը դեռ չի վերադարձել տներ, նրանք, ովքեր էլ վերադարձել են, դեռ չեն վերացրել հրթիռակոծությունների հետևանքով առաջացած վնասները, հույս ունեն, որ միջազգային դիտորդներ պետք է այցելեն և գնահատական տան այդ իրավիճակին։

Երեկ Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը հայտնեց, որ Ջերմուկը վերադառնում է իր բնականոն կյանքին․ «Առողջարանները, դպրոցներն ու մանկապարտեզները, բանկերն ու քաղաքի տարբեր ենթակառուցվածքները անցնում են իրենց բնականոն գործունեությանը»,- հայտնել էր նա:

Ջերմուկում գտնվող հյուրատները, առողջարանները, որոնք կարևոր տնտեսական բաղադրիչ են, մեծ վնասներ են կրել։ Ռազմական գործողություններից հետո հյուրատներն ու հյուրանոցներն այցելուներ չունեն, թեև գնային փոփոխություններ տեղի չեն ունեցել։

Ջերմուկում գործող «Արարատ Մոր և Մանկան առողջարանից» Օragir.news-ին հայտնեցին, որ առողջարանը դեռ չի վերաբացվել։ Եվ այս ամբողջ ընթացքում առողջարանի հարյուրավոր աշխատակիցներ շարունակում են մնալ առանց աշխատանքի՝ չստանալով որևիցե աջակցություն։

«Եվմարի Հյուրանոցից»-ից էլ, պատասխանելով հարցին, թե արդեն վերաբացվել են, ինչ վիճակ է տիրում, հյուրեր ունեն արդյոք, ասացին. «Մենք չենք էլ փակվել, աշխատում էինք, հյուրեր չունեինք, միայն զինվորականներ են եղել։ Կոնկրետ մենք այս ընթացքում նյութական վնասներ չենք կրել»։

«Ջերմուկ Մոսկվա» առողջարանն էլ դեռ չի վերաբացվել, բայց մոտակա օրերին նախատեսում են վերաբացել։ Աշխատակիցը, ով պատասխանում էր Օragir.news-ի՝ մարտերի հետևանքով նյութական կորուստներ կրելու մասին հարցին, ասաց.«Ես լքել եմ Ջերմուկը պատերազմի ժամանակ, հիմա պետք է վերադառնամ, դեռ աշխատանքի չեմ գնացել, տեղյակ չեմ կորուստների մասին։

«Անուշ» հյուրանոցն էլ, որ սեպտեմբերի 13-ից չի գործում, շուտով կվերաբացվի։ Հյուրանոցից հայտնեցին, որ որևիցե աջակցություն չեն ստացել։

«Ջերմուկի Վերոնա Հյուրանոց»-ից էլ հայտնեցին, որ արդեն վերաբացվել են, հանգստացողներ քիչ թվով, բայց ունեն։ Նախկին հաճախորդների թվի 10-15 տոկոսն է մնացել միայն։

Հարցին, թե մարտերի հետևանքով «Ջերմուկի Վերոնա Հյուրանոցը» նյութական վնասներ կրե՞լ է, պատասխանեցին. «Դեռ ոչ, բայց սպասում ենք, քանի այնտեղ նստած ենյ սպասում ենք»։

«Գրանդ Ռեզորթ Ջերմուկ» հյուրանոցից էլ հայտնեցին, որ նոր են վերաբացվել, բայց հաճախորդներ չունեն։

Նույն իրավիճակն է նաև Ջերմուկում գործող «Արմենիա» առողջարանում։

«Այս պահին առողջարանում բացարձակ հանգստացող չունենք»,- ասացին առողջարանից։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում