Ներքին 3 տարի առաջ - 16:50 06-10-2022

Նոր պարտություններ եմ ակնկալում, ուրիշ ոչինչ․ Թևան Պողոսյանը՝ Պրահայում կայանալիք հանդիպումների մասին

Հայաստանի պարտված իշխանություններից միայն նոր պարտություններ եմ ակնկալում, ուրիշ ոչինչ։ Oragir.news-ի հետ զրուցում հայտարարեց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով այսօր Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող հանդիպումներին։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում պատրաստվում է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդարանի ղեկավարներ Շառլ Միշելի հետ։ Հանդիպում է նախատեսվում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փաշինյանի խոսքով՝ հանդիպումների ընթացքում քննարկվելու են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։

Փորձագետը համոզված է․ Ադրբեջանի ու Թուրքիայի՝ խաղաղության ընկալումները որևէ կապ չունեն Հայաստանի ու հայ ժողովրդի պատկերացումների հետ։ Ըստ մասնագետի, խաղաղության հասնել հնարավոր է ոչ թե խնդրելով, այլ միավորմամբ և ուժի ցուցադրությամբ։ «Հիշե՛ք Սումգայիթ, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, 1991-1994 թվականները, վերջին տեսանյութը նույնպես հրապարակեցին՝ էլի մոռացանք։ Վաղը ևս մի բան կանեն՝ դա էլ կմոռանանք։ Լավ, քանի՞սը հիշեցնենք։ Թուրքիան միայն ուժի լեզուն է հասկանում։ Ուզում եք խաղաղություն՝ պատրաստվեք պատերազմի։ Թուլացած, ծեծված ու ջարդվածը (նկատի ունի Հայաստանի ներկա իշխանություններին – խմբ․) չի կարող որևէ մեկից խաղաղություն մուրալ։ Առավելագույնը կարող է լինել կարճ դադար՝ մինչև նոր հարված ստանալը։ Կամ պետք է կարողանաս պատրաստվել ու ինքդ հարվածել»,- ասաց նա։

Թևան Պողոսյանի խոսքով՝ Ադրբեջանը էլ ավելի մեծ թափով է շարունակում իր առավելապաշտական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ ամեն անգամ ստացածից ավելին պահանջելով։ «Ես վստահ չեմ, որ Ադրբեջանը կյանքում որևէ թուղթ կստորագրի։ Նա ամեն անգամ տեսնելով, որ Հայաստանը ինչ-որ բանի համաձայնում է՝ հաջորդ օրը կամ հաջորդ վայրկյանին ավելին է պահանջում։ Որպես դրա փաստագրական ապացույց՝ առաջարկում եմ գործող իշխանության բոլոր անդամներին վերանայել Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այնտեղ հենց ինքն է ասում, որ այն, ինչին Հայաստանը համաձայնություն է տալիս՝ Ադրբեջանը հաջորդ վայրկյանին փոխում և ավելին է ուզում։ Ադրբեջանի իշխանությունները չեն փոխվել, ընդհակառակը, ավելի լկտի են դարձել»,- ասաց քաղաքագետը։

Մասնագետը խորհուրդ է տալիս որևէ հույս չկապել նաև Պրահայում արևմտյան գործընկերների հետ հանդիպումների հետ։ Անդրադարձավ օրերս համացանցում տարածված հայ ռազմագերիների գնդակահարության փաստին ԵՄ արձագանքին։ «Այնտեղ բոլորը հմտացած են իրենց շահերն առաջ տանելու հարցում։ Այստեղ հայ ազգի ու Հայաստանի շահեր չկան։ ԵՄ ղեկավարությունը չէ՞ր, որ ասաց՝ Ադրբեջանի նկատմամբ որևէ սանկցիա չեն կիրառելու։ «Տեսել ենք, վատ տեսանյութ է, բայց մեզ այսօր գազ է պետք»»,- հիշեց Թևան Պողոսյանը։

Ըստ քաղաքագետի՝ հաջողության հասնելու համար Հայաստանին պետք է միավորվել ու միջազգային հարթակներում ներկայանալ նոր բանակցողով։

Նազելի Ստեփանյան

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր