Արտաքին 3 տարի առաջ - 11:06 06-10-2022

Թեհրանի եւ Մոսկվայի դեմ պատժամիջոցները հարվածել են Արեւմուտքին. Իրանի նավթի փոխնախարար


Արեւմուտքը, պատժամիջոցներ սահմանելով Թեհրանի եւ Մոսկվայի դեմ, ինքն Է դրանից տուժել եւ բախվել Է Էներգետիկ ճգնաժամին: Այդ մասին, ՌԻԱ Նովոստին հայտարարել Է Իրանի նավթի փոխնախարար Ահմադ Ասադզադեն:

«Այժմ աշխարհը գազի եւ նավթի կարիք ունի: Լավ կլիներ այդ թեմայի նկատմամբ ուշադիր լինել, հստակ դիրքորոշում ունենալ: Իրանի եւ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն օգուտ չեն բերում Արեւմուտքին, որը տուժում Է դրանից: Այսօր Եվրոպայում դիտվում Է գազի ճգնաժամ, կան խնդիրներ. նույնը վերաբերում է նաեւ նավթին»,-ասել Է նա:

Արեւմուտքն Ուկրաինայի պատճառով ուժեղացրել Է պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա, ինչը հանգեցրել Է ԷլեկտրաԷներգիայի, վառելիքի եւ սննդամթերքի գների աճի Եվրոպայում եւ ԱՄՆ-ում:

2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը միակողմանի կարգով միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ համաձայնագրից դուրս Է եկել, որը ձեռք Էր բերվել միջազգային միջնորդների «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) կողմից 2015 թվականին՝ վերականգնելով Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ, ինչը վերաբերում Է նաեւ իրանական նավթի արտահանմանը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին