Ներքին 4 տարի առաջ - 18:18 05-10-2022

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Իրանի Շարիֆ համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանում բարձր տեխնոլոգիաների Շարիֆ համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու ստարտափների ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնում են ԱՍՀ նախարարությունից, «Երևանի Առաջնորդության դպրոց» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված քննարկման շրջանակում՝ աջակցող միջոցների արտադրությամբ զբաղվող հայկական ստարտափների ներկայացուցիչներն իրանցի գործընկերներին ներկայացրել են իրենց պատմությունը, արտադրանքը, ոլորտում ունեցած հաջողություններն, առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները։

Նարեկ Մկրտչյանը, ողջունելով նմանօրինակ հանդիպումների իրականացումը, նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որպես ոլորտը համակարգող գերատեսչություն, պատրաստակամ է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել բնագավառում գործունեություն իրականացնող ընկերությունների միջև համագործակցության ամուր հիմքեր ստեղծելու ուղղությամբ։

«Նախարարությունն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցել բոլոր այն գաղափարներին և ծրագրերին, որոնք դրական ազդեցություն կունենան ոլորտի զարգացմանը։ Կարծում եմ՝ այս հանդիպումը լավ հնարավորություն է աջակցող միջոցների ստեղծմամբ զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցության նոր դռներ բացելու և անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար»,-նշել է նա։

Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի պատվիրակությունը ներկայացնող դասախոսներն ու ստարտափների ղեկավարները նշել են, որ ՏՏ ոլորտը ներկայացնող տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ ավելի քան 100 ծրագիր է իրականացվել, այդ թվում՝ ուսումնասիրություններ, հետազոտություններ, դասընթացներ։ Վերջիններիս խոսքով՝ իրենք լիահույս են, որ Հայաստանում այսօրինակ քննարկումները հնարավորություն կստեղծեն հայկական ստարտափների ներկայացուցիչների հետ համատեղ զարգացնել տարբեր գաղափարներ ու ընդլայնել համագործակցության ուղղությունները։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
17:10 Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
17:35 Ում է բանտ ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները