Արտաքին 3 տարի առաջ - 16:17 05-10-2022

Արցախի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախում բնակվող հայերը Ադրբեջանի քաղաքացիներն են և Բաքուն վերջիններս կյանքի կազմակերպմանը վերաբերող հարցերը որևէ միջազգային կենտրոնի հետ չի քննարկելու։ Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ալիևն այս մասին ասել է Արցախի Հանրապետության` Բաքվի վերահսկողությանը հանձնված Ակնայի (Աղդամ) շրջան կատարած այցելության ժամանակ։

Ալիևը նշել է, որ «Արցախն ադրբեջանական տարածք է, որն ապացուցվել է 44-օրյա պատերազմի արդյունքում»։ Նրա խոսքով` նույնիսկ այսպես կոչված օկուպացիայի շրջանում ոչ մի երկիր` այդ թվում նաև Հայաստանը, չի ճանաչել Արցախի անկախությունը։

«Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են, և մենք որևէ միջազգային կենտրոնի հետ չենք քննարկելու, թե ինչպես կազմակերպել նրանց կյանքը»,- հայտարարել է Ալիևը։

Վերջինս նաև մեղադրել է միջազգային հանրությանը, որ «աչք են փակել այն հումանիտար աղետի վրա, որին բախվել է Ադրբեջանի բնակչությունը»։ Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս այցելել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ, որտեղ «ականատես են եղել բոլոր քաղաքների և գյուղերի հրեշավոր ավերածություններին, տեսել հայերի անօրինական ներկայությունը Ադրբեջանի տարածքներում, բայց չեն դատապարտել Հայաստանին»։

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ 27 տարվա ընթացքում Հայաստանին ուղղված որևէ մեղադրական խոսք չի ասվել։ «Հիմա, երբ մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման փորձեր, մենք, իհարկե, չենք կարող դրան աջակցել։ Որովհետև նրանք ոչինչ չարեցին իրենց մանդատը կիրառելու համար։ Միակ բանը, որ նրանք արեցին, հայկական ագրեսիան որոշ չափով օրինականացնելու, ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև հավասարեցնելու փորձերն էին»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի