Ներքին 4 տարի առաջ - 13:00 03-10-2022

«Դիմադրության» շարժման ընթացքում կալանավորված 30-ից ավել քաղբանտարկյալներից 3-ը շարունակում են մնալ կալանքի տակ

«Դիմադրության» շարժման անդամներից շարունակում են կալանքի տակ մնալ միայն Դաշնակցության 3 անդամներ՝ Գերասիմ Վարդանյանը, Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանը։

Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց մայիսի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, մասնակի բավարարեց ԱԱԾ միջնորդությունը և մեկ ամիս ժամկետով կալանավորեց Վարդանյանին, այնուհետև, չնայած բազմաթիվ միջնորդությունների, կալանքը պարբերաբար երկարացվել է:

Գերասիմ Վարդանյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, քանի որ վերջինս չէր վճարել իր նկատամբ սահմանված 60 մլն դրամ գրավի գումարը:

Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` զանգվածային անկարգությունների և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործով: Սա նրան կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի կողմից ներկայացված 4-րդ միջնորդությունն էր:

Գոռ Սարգսյանը և Տարոն Մանուկյանը կալանավորվել են մայիսի 12-ին։ Սարգսյանը և Մանուկյանը ձերբակալվել էին մայիսի 8-ին՝ Գյումրիում Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում միջադեպ-վիճաբանության գործի շրջանակներում։

Այս դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալները յոթն են՝ Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը, Հոսիեկ Սարկիսյանը, Արսեն Մարտոյանը, Գոռ Մաթևոսյանը, Գևորգ Մուրադյանը և Վելիխան Խլղաթյանը։ Սարգսյանից և Մանուկյանից բացի, մյուսներն ազատ են արձակվել։

Տարոն Մանուկյանը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է, Գոռ Սարգսյանը՝ Մանուկյանի փեսան:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին մեկնարկած «Դիմադրության» շարժման գործողությունների արդյունքում տարբեր մեղադրանքներով տարբեր օրերի ձերբակալվել ու կալանավորվել էին 30-ից ավելի ընդդիմադիրներ, նրանց թվում էին նաև «Արար» հիմնադրանի հիմնադիր Ավետիք Չալաբյանը, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ով մահացավ հենց դատական նիստի ընթացքում՝ դատարանի դահլիճում, բլոգեր Միքայել Բադալյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և բազմաթիվ այլ ակտիվիստներ։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
17:35 Ում է բանտ ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են