Ներքին 4 տարի առաջ - 12:37 03-10-2022

Դատական համակարգում առաջիկայում հրաժարականներ կլինեն

Oragir.news-ի տեղեկություններով, դատական համակարգում անկումային տրամադրություններ են։ Նախ, Կարեն Անդրեասյանի ԲԴԽ գնալը շատ վատ է ընդունվել, մարդ, ով հրապարակավ հայտարարում էր վարույթներ հարուցելու իր մեծ ցանկության և նպատակի մասին, այժմ պետք է գնա և իր հարուցած վարույթները քննի, քրոնիկ «դատավորատյացը» պետք է դատական համակարգի անկախությունը պաշտպանի իր քաղաքական թիմի ոտնձգություններից։


Դրանից բացի՝ գնալով իշխանությունների հրահանգների դեմ պայքարող, անկախ դատավորների շարքերը նոսրանում են։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հրաժարականը ևս ազդեցություն է ունեցել հուսահատության մեծացման վրա․ այսօր արդեն շատերն են մտածում հրաժարականի դիմում ներկայացնելու մասին։

Իսկ Դատավորների միության վերջին ժողովը առհասարակ ամրապնդեց համոզմունքը, որ անկախ, իրենց առաքելությունը գիտակցող դատավորները, ցավոք, փոքրամասնություն են։

Հին սերնդի դատավորները ապշահար պատմում են վերջին ժողովի մթնոլորտից, թե ինչպես էին երեկոյան շպարով նորաձևության դեֆիլներից եկած մի խումբ գլամուրային երիտասարդներ «հահահա-հիհիհի» անում՝ չիմանալով, թե որտեղ են հայտնվել և ինչ կարգավիճակ ունեն։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
17:35 Ում է բանտ ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են