Ներքին 4 տարի առաջ - 10:25 03-10-2022

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում

Ինչպես տեղեկանում ենք Shamshyan.com կայքից, հոկտեմբերի 2-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 23։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Մկրտիչ Խ-ն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատեշներին, կոտրել դրանք և մոտ 25 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։

Վարորդ Մկրտիչ Խ-ն տեղում մահացել է։

Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են փրկարարները։

Ավտոմեքենայի կողքին փրկարարները հայտնաբերել են նաև «Ֆ-1» նռնակ, և այն վնասազերծելու համար դեպքի վայր են ժամանել ԱԻՆ սակրավորները։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
17:35 Ում է բանտ ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են