Արտաքին 4 տարի առաջ - 16:00 01-10-2022

Ուկրաինական կողմը հայտնում է շուրջ 5000 ռուս զինվորականների շրջափակման մասին

Ուկրաինայի Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտարարել է, որ Դոնեցկի մարզի Լիման քաղաքում մոտ 5000 ռուս զինծառայողներ շրջափակված են, և ուկրաինական ուժերը վերահսկում են քաղաքից դուրս գալու գրեթե բոլոր ուղիները։

Գայդեյը իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել, որում գնահատականներ է տվել նավահանգստային քաղաքի շուրջ ուկրաինական ուժերի կողմից ձեռնարկված հակահարձակման վերաբերյալ։ Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով մոտ 5000 ռուս զինծառայող է մնացել «Լիմանի կաթսայում»։

Նրա խոսքով Ուկրաինայի անվտանգության ուժերը փակել են քաղաքի բոլոր ելքերը և զինամթերքի մատակարարման ուղիները։

«Նավահանգիստը օկուպացիայից ազատելուց հետո հերթը կհասնի Լուգանսկի շրջանին»,- ասել է Գայդարը:

Սերգեյ Գայդայը նշել է, որ Լիմանում շրջափակված ռուս զինվորականներին մնում է ընտրել երեք տարբերակներից մեկը՝ «կա՛մ փորձել ճեղքել շրջափակումը, կա՛մ հանձնվել, կա՛մ այնտեղ բոլորը կմահանան»:

Նրա խոսքով՝ Լիմանում գտնվող ռուսական ստորաբաժանումները իրենց հրամանատարությունից թույլտվություն են խնդրել լքել քաղաքը, սակայն մերժում են ստացել։ Այժմ ռուսները փորձում են տեխնիկա տեղափոխել Լիման, բայց պաշտոնյայի կարծիքով դա հնարավոր չի լինի, քանի որ Ուկրաինայի զինված ուժերն արգելափակել են մատակարարման բոլոր ուղիները։

Բացի այդ Ուկրաինայի զինված ուժերի արևելյան ստորաբաժանման ներկայացուցիչ Սերգեյ Չերևատին հայտնել է, որ ուկրաինական ուժերը վերադարձրել են վերահսկողությունը Լիման քաղաքի շրջակայքում գտնվող Յամպիլ, Նովոսելիվկա, Շանդրիխոլովո, Դրոբիշևո և Սթավկի բնակավայրերի նկատմամբ։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
17:35 Ում է բանտ ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են