Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:43 30-07-2021

Լուկաշենկոն՝ Բելառուսում ռուս զինվորականների տեղակայման նախապայմանների մասին

Բելառուսում կարող են տեղակայվել անսահմանափակ թվով ռուս զինվորականներ, ինչը, Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով, կարող է տեղի ունենալ Միութենական պետության նկատմամբ սպառնալիքի դեպքում: Այս մասին նա հայտարարել է տեղի ուղղահայացների ակտիվի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ԲելՏԱ»-ն:

Լուկաշենկոն նշել է, որ սպառնալիքի դեպքում Բելառուսը կարող է «զենքի տակ դնել 500 հազար մարդու, իսկ եթե դա քիչ լինի, այստեղ կմտնեն Ռուսաստանի Դաշնության բոլոր զինված ուժերը»: «Եթե անհրաժեշտ լինի Միութենաան պետության անվտանգության համար, որը մենք կառուցում ենք, Բելառուսի և Ռուսաստանի անվտանգության համար բոլոր զինված ուժերին այստեղ տեղակայել սպառազինության բոլոր տեսակներով, ապա դրանք անհապաղ կտեղակայվեն այստեղ»,- հայտնել է նա:

Լուկաշենկոն միաժամանակ նշել է, որ նախագահական մակարդակով երբեք չի քննարկվել Բելառուսում ռուսական բազաների տեղակայման հարց:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ