Արտաքին 4 տարի առաջ - 21:51 30-11-2021

Լուկաշենկոն սպառնացել է Բելառուսում միջուկային զենքի տեղակայմամբ

Բելառուսը Ռուսաստանին կառաջարկի միջուկային զենք տեղադրել իր տարածքում, ՆԱՏՕ-ն նման քայլի կդիմի Լեհաստանում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ավելի վաղ հաղորդել էր, որ եթե Գերմանիան հրաժարվի նման տեսակի զենքի տեղակայումից, ապա դրանք կարող են հայտնվել եվրոպական այլ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայի սահմաններից արևելք։

«Ես Պուտինին կառաջարկեմ միջուկային զենքը վերադարձնել Բելառուս»,- ասել է Լուկաշենկոն։

Ճշտող հարցին, թե ինչ համակարգերի մասին է խոսքը, պետության ղեկավարը նշել է․ «Այն միջուկային զենքերը, որոնք ամենաարդյունավետն են լինելու նման շփման դեպքում: Մենք պատրաստ ենք այն տեղակայել Բելառուսի տարածքում: Ես, որպես խոհեմ ղեկավար, ոչինչ չեմ ոչնչացրել: Բոլոր շինությունները կանգնած են իրենց տեղում»,- հավելել է նա:

ԽՍՀՄ փլուզումից հետո տասնյակ մեղադրանքներ են հնչել Բելառուսի տարածքում եղած «Տոպոլ» ռազմավարական միջմայրցամաքային հրթիռների և հազարից ավելի մարտավարական միջուկային մարտագլխիկների համար: Մինսկը համաձայնել է զենքի դուրսբերմանը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) ստորագրումից հետո։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը