Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 12:16 01-10-2022

Անկարան չի ընդունում ուկրաինական տարածքների միացումը Ռուսաստանին

Պաշտոնական Անկարան չի ընդունում Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանի Դաշնությանը միացնելու որոշումը։

Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

Թուրքիայի արտգործնախարարությունը հիշեցրել է, որ Անկարան չի ճանաչել նաև 2014 թվականին անցկացված «ոչ լեգիտիմ հանրաքվեով Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին և ամեն առիթով ընդգծել է իր զորեղ աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը»։

«2014 թվականին մեր որդեգրած դիրքորոշման համատեքստում չենք ընդունում Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանին միացնելու որոշումը»,- նշվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ ուկրաինական բնակավայրերը Ռուսաստանին միացնելու որոշումը կայացվել է միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Այս որոշումը, որը միջազգային իրավունքի հաստատված սկզբունքների կոպիտ խախտում է, չի կարող ընդունվել մեր կողմից: Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը պատերազմի հանգուցալուծմանը՝ արդար խաղաղության հիման վրա, որը գնալով ավելի լուրջ չափեր է ստանում»:

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին