Արտաքին 4 տարի առաջ - 13:29 29-09-2022

Թուրք գեներալը կարևորել է Արցախում Ադրբեջանի հաղթանակը

Թուրք գեներալը Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը համարել է թյուրքական պատմության ամենանշանակալի հաղթանակներից մեկը։

Բաքվում Թուրքիայի նախկին ռազմական կցորդ, գեներալ Յուջել Քարաուզը հայտարարել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը թյուրքական պատմության ամենանշանակալի հաղթանակներից մեկն է։

Ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Քարաուզը հայտնել է, որ դա ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ողջ թյուրքական պատմության հաղթանակն էր։

Թուրք գեներալը ասել է, որ Ադրբեջանում հիշատակի օրը նշվում է սեպտեմբերի 27-ին, և այս ամսաթիվը խորհրդանշում է «ադրբեջանական ժողովրդի պայքարն անարդարության դեմ»։

«Ամենաժամանակակից զինատեսակների կիրառմամբ թշնամին ջախջախվեց, և սա ոչ միայն Ադրբեջանի, այլև թյուրքական պատմության ամենանշանակալի հաղթանակներից մեկն է»,- նշել է Քարաուզը։

Վերջինս միևնույն ժամանակ մեղադրել է Հայաստանին՝ «պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության նկատմամբ հարձակումներ իրականացնելու համար»։

Նրա խոսքով 44-օրյա պատերազմը այն ժամանակաշրջանն էր, երբ թուրք-ադրբեջանական եղբայրությունը հասավ իր ամենաբարձր մակարդակին։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու

Ձեզ գուցե հետաքրքրի