Արտաքին 4 տարի առաջ - 13:58 09-04-2022

Ուկրաինայում ռազմական գործողությունների համար պատասխանատու կլինի Սիրիայում պատերազմի փորձ ունեցող գեներալը․ BBC

BBC-ի աղբյուրները հաստատում են, որ Ռուսաստանը վերակազմավորել է Ուկրաինայում գործողությունների իր հրամանատարությունը։ Դրանք այժմ վերահսկելու է Հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը, որը Սիրիայում մարտական ​​գործողությունների մեծ փորձ ունի։
Փետրվարի 24-ին Ուկրաինա ներխուժած զորամիավորումերի միջև շատ վատ համակարգում է եղել, հայտնում է BBC-ի աղբյուրը։
«Կոնկրետ այս հրամանատարը մեծ փորձ ունի Սիրիայում ռուսական գործողությունների հետ կապված, ուստի մենք ակնկալում ենք, որ ընդհանուր հրամանատարությունն ու վերահսկողությունը կբարելավվեն»,- ասել է աղբյուրը։
Նա նաև նշել է, որ բանակցությունները կարող են ռազմական գործողություններից առաջնահերթ լինել, որպեսզի Կրեմլը կարողանա որոշակի առաջընթացի մասին հայտնել մայիսի 9-ին ընդառաջ, երբ Ռուսաստանը տոնում է Երկրորդ համաշխարհային պատերազմում իր հաղթանակը։
Ըստ BBC-ի աղբյուրի, եթե Ռուսաստանը չփոխի ռազմական մարտավարությունը, որը մինչ այժմ խանգարում էր զորքերին մարտադաշտում նկատելի հաջողությունների հասնել, ապա նույնիսկ նրանց թվային գերազանցության դեպքում ուկրաինական զորքերը կշարունակեն արդյունավետ դիմակայել Ռուսաստանին, քանի որ գործում են շատ ավելի խելացի, նրանք ավելի լավ են մանևրում և կարողանում են անսպասելի հարվածներ հասցնելու։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի