Արտաքին 4 տարի առաջ - 23:21 28-09-2022

Թուրքիայի ԱԽ նիստում դատապարտվել է «Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ»

Անկարայում այսօր կայացել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստը՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։

Թուրքական պետական «TRT Haber» հեռուստաընկերության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանդիպումը տևել է 4 ժամ, որի արդյունքում ընդունված հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությանը։ Տարածված հայտարարության մեջ նշվել է, որ «Հայաստանը դատապարտվել է Ադրբեջանի դեմ իր սադրիչ գործողությունների համար, իսկ Հայաստանի իշխանություններին հիշեցվել է իրենց պատասխանատվության մասին՝ օգտվել ընձեռված խաղաղության հնարավորությունից և կատարել պայմանագրային բոլոր պարտավորությունները»։

Թուրքիայի անվտանգության խորհուրդը հիշեցրել է, որ հաստատվել է Անկարայի հզոր աջակցությունը Բաքվին, որը «մեծ ջանքեր է գործադրում մշտական խաղաղության հասնելու համար»։ Միևնույն ժամանակ հայտարարության մեջ ընդգծվել է, որ հայ-ադրբեջանական խնդրին առնչվող բոլոր դերակատարները, հատկապես տարածաշրջանի երկրները, տարաձայնությունները խորացնելու փոխարեն պետք է անկեղծորեն նպաստեն դրանց մշտական լուծմանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու