Արտաքին 3 տարի առաջ - 11:45 16-12-2022

Ամերիկացի կոնգրեսականը ԱՄՆ-ին կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել և դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը խորը մտահոգություն է հայտնել Արցախի Հանրապետության հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի կապակցությամբ։ Այս մասին ասվում է ամերիկացի կոնգրեսականի տարածած հայտարարության մեջ։

Շերմանը շեշտել է, որ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որն օգտագործվում է սննդամթերքի, դեղորայքի և այլ կենսական իրեր տեղափոխելու համար։ «Արդյունքում, 120 հազար արցախահայության կյանքն ու տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները լուրջ վտանգի տակ են»,- ասել է նա։

Ամերիկացի կոնգրեսականը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է միանշանակ դատապարտի այս աղաղակող սադրանքը և ձեռնարկի բոլոր հնարավոր ու անհրաժեշտ քայլերը՝ այս ճգնաժամային իրավիճակում հայ ժողովրդին աջակցելու համար։ «Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի նման ջանքերը և իրական քայլեր ձեռնարկի Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար՝ սկսած 907-րդ բանաձևիկիրարկումից»,- ասել է Շերմանը։

Վերջինս նշել է, որ չնայած 2020 թվականի պատերազմից հետո սա ևս մեկ դժվար պահ է հայության համար, հայ ժողովուրդը տոկուն է և վճռական։ «Ես միշտ աջակցելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդին, շարունակելու եմ մեր պայքարը և վերջ եմ դնելու Հայաստանի և Արցախի վրա Ադրբեջանի հարձակումներին»,- եզրափակել է կոնգրեսականը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին