Իրանը կոչ է արել իսլամական երկրներին քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ
copy image url

Իրանը կոչ է արել իսլամական երկրներին քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ

Արտաքին 2 ամիս առաջ - 17:18 22-03-2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել իսլամական և տարածաշրջանային երկրներին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ «Իսրայելի հանցագործությունը և տարածաշրջանում անկայունությունը դադարեցնելու համար»: «Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է IRNA–ն:

Իր էմիրաթցի գործընկեր Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները, որոնց հետևանքով հարյուրավոր անմեղ պաղեստինցիներ են զոհվել, խախտվել է հրադադարի համաձայնությունը:

Ձեզ գուցե հետաքրքրի