Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:10 22-09-2022

Գրավված տարածքներից 3 հաշմանդամություն ունեցող մարդ չի կարողացել հեռանալ, կանանց նկատմամբ առանձնահատուկ դաժանություն է եղել․ ՄԻՊ

Սեպտեմբերի 12-14-ը պատերազմական գործողությունների հետևանքով արձանագրվել են խոշտանգումներ թե՛ զինվորականների, և թե՛ զոհվածների մարմինների նկատմամբ, ի տարբերություն նախորդ անգամների՝ այս անգամ առավել ակնառու է կանանց նկատմամբ դաժանությունը։

Այս մասին այսօր «Պատերազմական հանցագործություն. Ադրբեջանին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավոր ուղիներ» թեմայով քննարկմանը ասաց ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։

Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների մասին ՄԻՊ-ը փաստահավաք առաքելություն է իրականացրել թե՛ Վայոց Ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, և թե մեդիահարթակներում, և հավաքագրել այն տեղեկատվությունը, որ առնչվում է ռազմագերիներին և նրանց նկատմամբ կիրառված դաժան վերաբերմունքին։

«Հրապարակվել է զեկույց այդ օրերի վերաբերյալ․ այս պահին չենք կարող առավել հասանելի դարձնել դաժան տեսարանների մասին արտահերթ զեկույցին կից հատվածը, սակայն դրանք ուղարկվել են մեր միջազգային գործընկերներին, և այնտեղ մանրակրկտորեն վերլուծված են արձանագրված բոլոր կտտանքները, դաժան վերաբերմունքը հայ ռազմագերիների նկատմամբ, ինչպես նաև՝ զինվորականների դիերի նկատմամբ»,- ասաց նա։

Ըստ Գասպարյանի՝ փաստահավաք առաքելությունը շարունակական է, արդեն իսկ հավաքագրվել են նոր տեսանյութեր և պատրաստվում է երկրորդ զեկույցը։ Արձանագրված են փաստեր, նրա խոսքով, ոչ միայն դաժան վերաբերմունքի, խոշտանգումների մասին, այլև՝ հումանիտար աղետի․ այս պահին կա 7600 տարհանված անձ՝ 1500 երեխա, մոտ 100 հաշմանդամություն ունեցող անձինք։ Գրավված տարածքներից երկու կին և մեկ հաշմանդամություն ունեցող տղամարդ չեն կարղացել հեռանալ և մնացել են։

Արձանագրվել են հարձակումներ ենթակառուցվածքների վրա՝ դպրոցների, մանկապարտեզների, ճոպանուղու, սրճարանների, այգիների, էլեկտրոցանցի, ԱԻՆ-ի շենքի և այլ տարբեր ենթակառուցվածքների վնասվածքներ։

«Ծայրահեղ դաժան պատկերներ ենք ստանում․ տարբերանշող կետը, որ դիտարկել ենք, այս անգամ կանանց նկատմամբ առանձնահատուկ դաժանությունն է՝ կին զինծառայողների, քաղաքացիական կանանց (դեռ անձը չպարզված) վատ վերաբերմունքի ծայրահեղ դրսևորումներ։ Դրանք եղել են դիերի նկատմամբ խոշտանգման հանգամանքներ ունեցող փաստեր՝ մարմնի վերջույթների անդամահատումներ, ստորացում, մերկացում՝ առնվազն երեք կնոջ մարմնի դիտարկման ժամանակ ունեցել ենք կրծքավանդակի շրջանի մերկացում, ոտնակոխ են արվել, նույնիսկ խոսելն այդ տեսանյութերի մասին դժվար է»։

Գասպարյանը նշեց, որ բոլոր տեսանյութերը հավաքագրվում են, վերծանվում ադրբեջանագետների կողմից, և դիտարկվում՝ դրվագ առ դրվագ։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան