Ներքին 4 տարի առաջ - 22:37 21-09-2022

Կոտայքում բախվել են «Lexus»-ը, «Niva»-ն ու մեղուների փեթակներ տեղափոխող «ЗИЛ»-ը. կա տուժած․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան դիմաց, բախվել են Lexus, ВАЗ 2121 և ЗИЛ մակնիշի կցորդիչով ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով մեկ մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

ЗИЛ-ը կցորդիչով տեղափոխելիս է եղել մեղվի փեթակներ, որոնց մի մասը վնասվել է:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժնը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ամենից շատ դիտված

22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
21:15 ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները