Արտաքին 4 տարի առաջ - 15:14 19-09-2022

ԵՄ-ն կքննարկի արտադրության եւ մատակարարումների շղթաների կարգավորման հարցը

Եվրահանձնաժողովը կարող Է ստանալ արտակարգ լիազորություններ, որոնք նրան թույլ կտան կարգավորել Եվրամիությունում (ԵՄ) կարեւոր արտադրանքի մատակարարումների շղթաները եւ արտադրությունը: Սեպտեմբերի 19-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաթղթի նախագիծը:

Գործակալության տվյալներով՝ նոր կանոնների ընդունման դեպքում Եվրահանձնաժողովը կարող Է ԵՄ-ի պետություններից պահանջել ամենակարճ ժամկետներում առաջնահերթային ապրանքների մատակարարումների ավելացում, որոնք անհրաժեշտ են ճգնաժամի իրադրությունում, այդ թվում գոյություն ունեցող կարողությունների ընդլայնման կամ վերապրոֆիլավորման, կամ Էլ նորերի ստեղծման հաշվին: Նշվում Է, որ անհավաստի տեղեկատվություն ներկայացնող ձեռնարկություններին կսպառնա տուգանք մինչեւ 300 հազար եվրոյի չափով: Առաջնահերթային արտադրանքների մասին պահանջների չկատարման համար ընկերությունները կարող են ենթարկվել ամենօրյա տուգանքների օրական միջին շրջանառության 1,5 տոկոսի չափով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին