Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 22:39 11-11-2021

ԱՄՆ Սենատի ԶՈՒ հանձնաժողովը կքննարկի Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հանցագործությունների հարցը

ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովը՝ Ռոդ Այլենդի նահանգի սենատոր Ջեք Ռիդի նախագահությամբ, կքննարկի Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հանցագործություններին վերաբերող հարցերը: Այս մասին «Twitter»-ի իր էջում հաղորդել է Հայ դատի հանձնախումբը:

«Կքննարկվի երեք հիմնական ուղղությունները` ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնության դադարեցման, Թուրքիայի կողմից մարդասպան ԱԹՍ-ների կիրառման հետաքննության, ռազմական հանցագործության զեկույցի պատրաստման հարցը»,- «Թվիթեր»-ի էջում հաղորդել է «Հայ դատի» հանձնախումբը: