Երևան +19°
Տեսանյութ Ներքին 1 տարի առաջ - 17:24 16-09-2022

Եթե հարձակումը Նախիջևանի կողմից տեղի ունենա, ապա դա լինելու է Թուրքիայի կողմից․ Վազգեն Պետրոսյան

Նախիջևանի կողմից հարձակումը ստրատեգիական նշանակություն ունի, Նախիջևանում տեղակայված են թուրքական զորքը և թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Եթե նախիջևանի կողմից հարձակում տեղի ունենա, ապա դա լինելու է Թուրքիայի կողմից։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «ԱՍԱԼԱ»-ի նախկին անդամ Վազգեն Պետրոսյանն՝ անդրադառնալով ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչիայն պնդմանը, որ Ադրբեջանը նոր հարձակման է պատրաստվում՝ նաև Նախիջևանի կողմից։

«Մի քիչ կասկածելի է, որ այսօր Թուրքիան ուզենա ուղիղ ներքաշվել մի պատերազմի մեջ որտեղ կան ռուս սահմանապահներ։ Այնուամենայնիվ, չի բացառվում, որ նման փորձ կատարի այնպես, ինչպես Սիրիայում հավածեցին ռուսական ռազմական օդանավին՝ 2015 թ-ին։ Չի բացառվում, որ հիմա էլ նմանաիպ մի փորձ կատարի։ Գուցե դա չլինի Թուրքիայի սրտով, բայց գուցե ԱՄՆ-ի ճնշման տակ նման փորձ լինի»։

Անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկմանը՝ նա ընդգծեց, որ մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ դժբախտաբար փորձը ցույց է տալիս, որ բոլոր միջազգային համաձայնագրերը, բոլոր միջազգային պայմանավորվածությունները առ ոչինչ են, եթե դու պատրաստ չես պատերազմի։

«Եթե դու պատրաստ չես քեզ պաշտպանելու, ոչ մի փաստաթուղթ քեզ չի պաշտպանեու։ Միջազգային բոլոր հանրային մոտեցումները չեն աշխատի, եթե դու ուժեղ չես, եթե ուժեղ ես դրանք կաշխատեն։ Աշխարհը համաձայնվում է ուժեղի հետ։ 30 տարի ոչ մեկը մեզ ոչինչ չէր ասում, երբ այսօրվա հիմարը, որը զբաղեցնում է կատավարության գլխավոր աթոռը սկսեց նշաձող իջեցնել՝ բոլորը սկսեցին Հայաստանից պահանջել, իսկ եթե ինքը հզորացներ հայկական բանակը, վերակազմավորեր հայկական սահմանները, եթե համալրեր հայկական զինաանոցը՝ այդ ժամանակ այսպես չէր լինի»։

Պետրոսյանի դիտարկմամբ՝ հայկական բանակը և Նիկոլը նախքան պատերազմ սկսելը տեղյակ են եղել պատերազմի մասին։

«Բայց այն ժամանակ ոչ մի ռազմական դրություն չմտցրեցին, ոչ մի աշխատանք և համալրում չկատարեցին հայկական սահմանի վրա, թողեցին որ մեր երեխաները կիսատ-պռատ զենքով կռիվ տան մինչև առամները զինված թուրքի հետ։ Երեք օր ինտենսիվ կրակոցներ էին ընթանում։ Այդ ժամանակ նույնպես ռազմական դրություն չհայտարարեցին և ոչ մեկին չզինեցին։ Հիմա հայկական սահմանները խաթարված են, մենք գտնվում ենք ռազմական դրության մեջ, եթե մեր կառավարությունը մի քիչ որձ լիներ, մի քիչ տղամարդ լիներ և մի քիչ էլ հայրենասիրություն ունենար՝ դեռ 2018 թ-ից պետք է ռազմական դրություն մտցվեր և կահավորեր սահմանները։ Միաժամանակ, գոնե տարեկան 10-11 զորավարժություն պետք է անցկացնեին տարբեր մակարդակներում, այն օրվանից, ինչ այս անգրագետն իշխանության եկավ, մենք գրեթե որևէ զորավարժություն չենք ունեցել, իսկ Թուրքիան և Ադրբեջանը տասնյակ զորավարժություններ են անցկացրել։ Քանի այս իշխանությունները գահին են՝ մենք անընդհատ տալուն ենք տալու։ Անընդհատ ունենալու ենք մարդ, ով կառավարության շենքում նստած՝ խմելու է հայ երիտասարդի արյունը, շակալի նման, բորենում նման»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ձեզ գուցե հետաքրքրի