Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 02:41 15-09-2022

Մենք ժամանակ չունենք, պահանջում եմ, որ բոլորդ գաք այստեղ, թե չէ դուք բոլորդ եք ինձ խաբել․ Գարիկ Գալեյան

«Մենք ժամանակ չունենք, պահանջում եմ, որ բոլորդ գաք այստեղ, թե չէ դուք բոլորդ եք ինձ խաբել»։ Այս մասին ԱԺ-ի դիմաց ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

«Եթե այստեղ չլինեք, ուրեմն բոլորդ եք ինձ խաբել՝ ասելով, որ ունեք հայրենիք, բոլորդ եք պատասխանատու այս տասնյակ հազարավոր ծնողների ողբերգության համար։ Այս պահից սկսած՝ ԱԱԾ տնօրեն Աբազյան, ՔԿ ղեկավար Քյարամյան, Գլխավոր դատախազ Արտակ Դավթյան, ոստիկանության պետ Վահե Ղազարյան, բանակի գեներալներ, սահմանի տղերքն ասում են՝ մեր թիկունքը պահեք։ Այսօր էս հարցը պետք է լուծվի։ Հետո մենք կորոշենք, թե ով նրան կփոխարինի, ես կորոշեմ, թուրք Նիկոն ինձնից ավելի լավը չի»։

Տեսանյութը՝ քիչ անց։