copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:22 12-09-2022

Եթե պարտված իշխանությունները մեզ նորից տանեն պատերազմի, թշնամու հետ անհավասար դիրքերում ենք լինելու․ Վարազդատ Հարությունյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

«Կարծում եմ՝ Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանի վրա հարձակման համար, քանի որ այն տեղեկությունները, որ գալիս են Ադրբեջանից, խոսքը, մասնավորապես, մինչև 50 տարեկանների ելքի արգելքի մասին է, այդ մասին են խոսում»։ Այս մասին Oagir.news-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ ընդգծելով, որ վերոհիշյալ արգելքի մասին տեղեկացվել է դեռ մեկ շաբաթ առաջ՝ Մառնեուլի շրջանում բնակվող վրացիներից։

«Սրան գումարվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, սահմանին զինտեխնիկայի և զինուժի կուտակումները, ինչպես նաև այսօր Կարմիր Շուկայում 30 րոպե տևած փոխհրաձգությունը։ Այսինքն՝ քաղաքական իրադարձությունները, դրանց համադրված վերլուծությունները վկայում է նրա մասին, որ Ադրբեջանն առնվազն դիտարկում է հարմար պահին ուժով իր պահանջներին հասնելու հնարավորություն»։

Անդրադառնակով ՊՆ-ի այսօրվա հայտարարությանը, թե ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածում՝ նա ընդգծեց, որ այդ հայտարարությունները կորցնում են իրենց արդյունավետությունը, երբ արձագանքը ուշացած է լինում։ «Այդ արձագանքը պետք է արագ և տեղին արվի։ Այդուհանդերձ, այդ արձագանքը բավար չէ։ Ես այդպես էլ չտեսա ԱԳՆ-ի հայտարարությունը, ես տեսա միայն ՊՆ հերթապահ հայտարարությունը, որ այդպիսի սադրանք չի եղել։ Մինչդեռ այս դեպքում ԱԳՆ-ն ավելի շատ անելիք ունի, քան ՊՆ-ն։ ՊՆ-ի հայտարարությունը գործի կեսն է միայն, մյուս կեսը ադրբեջանական պրոպագանդայի ապատեղեկատվությանը քաղաքական գնահատական տալը պետք է լինի ու դրա շուրջ միջազգային հանության ուշադրությունը սևեռելը, որպեսզի դելեգիտիմացվի Ադրբեջանի կողմից հնարավոր էսկալացիոն գործընթացը։ Մինչդեռ, մինչև այս պահը մեր ԱԳՆ-ն լուռ է։ Թերևս տեղին կլիներ նաև, որ ՊՆ-ն արձագանքեր նաև Զաքիր Հասանովի «կոշտ» արձագանքի վերաբերյալ հայտարարություններին առ այն, որ եթե հող է նախապատրաստվում Հայաստանի վրա հարձակման համար, ապա մենք էլ մեր հերթին ենք պատրաստ անհապաղ աձագանքել, անհապաղ հակահարված տալ և պաշտպանվել»։

Հարությունյանի դիտարկմամբ՝ եթե այս իշխանությունների օրոք մենք գնում ենք նոր պատերազմի, ապա դա իսկական աղետ կլինի․ «Եթե մեկ անգամ պարտության կրած իշխանությունները մեզ երկրոդ անգամ տանեն պատերազմի, չեմ ուզում ասել՝ ելքը կանխատեսելի է, բայց ակնհայտ է, որ ոչ մրցակցային և ոչ հավասար դիրքերում ենք լինելու հակառակորդի հետ։ Թե դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կամ մյուսները ինչ կասեն, գիտեի՞ն, թե՞ չգիտեին սրա մասին։ Հիմա, հաշվի առնելով 2020 թ-ի փորձը, բոլորն աղաղակում են, որ Ադրբեջանը պատրաստում է հարձակում։ Հետևաբար, իշխանությունները հետագայում զրկվելու են հնարավորությունից ասելու, թե չգիտեինք, կամ գիտեինք, բայց բան չէինք կարող անել, կամ գիտեինք ու անում էինք։ Եթե անում եք, ինչու առնվազն տեսանելի չէ, մասնավորապես, ինչու հայտարարություններ չեղան ԱԳՆ-ի կողմից կամ երկրի բարձրագույն ղեկավարության կողմից։ Ինչու քաղաքական գործողություններ չարվեցին՝ կանխելու համար հարձակումը։ Այսինքն՝ այս հարցերի պատասխանները իշխանությունները չեն ունենալու»։

Ամենից շատ դիտված

11:30 Ինչպես է Աննա Հակոբյանը գնացքով մեկնել Գյումրի
10:59 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
08:50 Երևանում վթարի է ենթարկվել 11 համարի ավտոբուսը
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
11:59 Կարմիր բերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում «Երևան մոլ»-ի մոտ
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
09:00 Փողոցային ցույցերը կարո՞ղ են հեղափոխության վերաճել  

Ձեզ գուցե հետաքրքրի