Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:52 12-09-2022

ՀՀ վարչապետի գլխավորությամբ Աշտարակում քննարկվել է Ակադեմիական քաղաքի կոնցեպտը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ քննարկվել է Ակադեմիական քաղաքի կոնցեպտը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, կառավարության ղեկավարին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և շահագրգիռ գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ:

«Նախատեսվում է Ակադեմիական քաղաքը տեղակայել ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների և Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտների և դրանց հարակից այլ տարածքներում:

Ակադեմիական քաղաքում տեղակայվելու է մինչև 8 բուհ՝ իր բոլոր ենթակառուցվածքներով: Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը, ըստ որի՝ Ակադեմիական քաղաքում ստեղծվելու են ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, մարզական ենթակառուցվածքներ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 հազար մարդու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վարչապետ Փաշինյանը կարևորել է գործողությունների ծրագրի մշակումը՝ հստակ ժամանակացույցով:

Կառավարության ղեկավարն ընդգծել է քաղաքն անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով ապահովելու կարևորությունը, այդ թվում՝ տրանսպորտային ցանցով: Վարչապետի խոսքով՝ Ակադեմիական քաղաքի հիմնումը կնպաստի նաև Արագածոտնի և հարակից մարզերի զարգացմանը, կրթական, հետազոտական կլաստերների ձևավորմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ծրագիրը կառավարության առաջնահերթությունների թվում է, և այն արդյունավետ կյանքի կոչելու համատեքստում պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ:

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ