Մամուլ 4 տարի առաջ - 08:38 31-08-2022

Բոլոր երգերը երգել են, մնացել էր «Սարի սմբուլ»-ը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ 3 պատգամավոր՝ Վլադիմիր Վարդանյանը, Արփի Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծ են ներկայացրել։ Առաջարկում են, որ ԱԺ պատգամավորները երդվելուց հետո նաեւ ստորագրեն երդման տեքստի տակ։

«Առաջարկը նպատակ ունի հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնել իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը: Հանրությանը տրված երդումն ապագայում կծառայի որպես բարեխիղճ, օրինական եւ պատասխանատու վարքագծի կարեւոր բաղադրիչ»,- հիմնավորել են պատգամավորները։ Ինչպես ասում են՝ բոլոր երգերը երգել են, մնացել էր «Սարի սմբուլ»-ը` հետպատերազմական Հայաստանում սա «ամենապահանջված» փոփոխությունն է, որ պետք է կյանքի կոչվի, եւ, փաստորեն, երդման տակ ստորագրության բացակայությունն էր խանգարում, որ մեր երկիրը զարգանար, ու կյանքը նորմալանար»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
09:15 Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը