Մամուլ 4 տարի առաջ - 09:22 30-08-2022

ԱԺ պատգամավորները պատրաստվում են «վոյաժներին». ով ուր կմեկնի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի պատգամավորները հերթական «վոյաժներին» են պատրաստվում: Այս անգամ խորհրդարանականներից մի քանիսը կլինեն Աթենքում, Ռաբաթում, Իզմիրում, Սրատսբուրգում եւ Բեռնում: Այսպես, օգոստոսի 5-ին այն ժամանակ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին սեպտեմբերի 17-20-ն Աթենք գործուղելու մասին որոշում է ստորագրել:
Նա այնտեղ կմասնակցի ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին: Օգոստոսի 8-ին արձակուրդից վերադարձած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործուղումների միանգամից մի քանի որոշում է ստորագրել, ըստ այդմ՝ ԵԽԽՎ Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար սեպտեմբերի 21-24-ը Իզմիր (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը: Վերջինս, ի դեպ, դարձյալ Ալեն Սիմոյանի որոշմամբ, Թուրքիայից անմիջապես Ստրասբուրգ կմեկնի՝ նորից գործուղման: Այստեղ սեպտեմբերի 25-28-ը նա կմասնակցի Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության եւ կառավարման հարցերի եվրոպական հանձնաժողովի աշխատանքային խմբի «Խորհրդակցական մասնակցային ժողովրդավարություն» թեմայով քննարկման աշխատանքներին:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ սեպտեմբերի 4-6-ը՝ Շվեյցարիայի Բեռն, 7-ին Նյոշատել քաղաքներում ԵԽԽՎ Իրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին կմասնակցի: Ի դեպ, վերոնշյալ բոլոր գործուղումների ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը վճարվելու է ԱԺ բյուջեի՝ հարկատուներիս հաշվին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
09:15 Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը