Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 09:17 22-03-2022

Նոր մանրամասներ. ուր են անհետացել դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 6-րդ օրն է, ինչ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները չկան: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի այցից 3 օր անց դատական համակարգում իրավիճակ էր փոխվել:

Մարտի 17-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին, քրեական գործով համակարգի գործարկման եւ շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, եւ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնել են, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել։ Ի պատասխան՝ ԲԴԽ-ն հակադարձել էր՝ նշելով, թե բանալիները չեն վերադարձվել Դատական դեպարտամենտին: Գլխավոր դատախազությունը մինչ օրս իրենն է պնդում, ԲԴԽ-ն էլ իր խոսքն է առաջ տանում։ Իսկ ու՞ր անհետացան բանալիները, կորա՞ն ճանապարհին, թե՞ որեւէ մեկին պետք էր այն ճանապարհին կորցնել:«Ժողովուրդ» օրաթերթին բանալիների առեղծվածային անհետանալուց ուշագրավ լուրեր են հասել:

Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները իրոք Գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են Դատական դեպարտամենտին, սակայն համակարգի միջոցով դատավորներին գործերի մակագրումը տեւական ժամանակով բացառելու նպատակով մշակվում է սխեմա, ըստ որի՝ բանալիներն իբր կորել են Դատական դեպարտամենտ ուղարկելու ճանապարհին փոստի աշխատակիցների մեղքով :

Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ որոշվել է քավության նոխազ դարձնել փոստի աշխատակիցներին իրենց իսկ համաձայնությամբ եւ նրանց ենթարկել քրեական պատասխանատվության, որպեսզի գործընթացը հիմք կհանդիսանա՝ համակարգչի միջոցով դատավորներին գործերի մակագրումը առաջիկայում էլի անհնար լինի։ Մենք հետեւողական ենք զարգացումներին եւ կիմանանք, թե որքանով այս սխեման կյանքի կկոչվի:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ