Ինչպես արդեն
տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի բոլոր բնակիչները ու նաև Հայաստանից Աղավնո եկած մարդիկ տարհանվել են։ «Ժողովրդական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, որ ժամը 1-ի դրությամբ՝ 4-5 հոգի մարդ էին մնացել։
Oragir.news-ը կապ հաստատեց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց լուրը.
«Մարդիկ արդեն դուրս են եկել, որովհետև այնտեղ վերջնաժամկետ է, քանի որ Արցախի իշխանութոյոնները լավ, տեղը տեղին ճնշումը գործադրեցին , որ տարբերակ չունենան մարդիկ, քան դուրս գալը, բայց ճնշում չկա, այսինքն ուղղակի դուրս են եկել։ Խոսել եմ Հովհաննես Իշխանյանի հետ, սփյուռքահայի հետ, ես անգամ եթե Աղավնոյում էլ չէի, անընդհատ իրենց հետ կապի մեջ էի։ Ժամը 1:30 եմ խոսել իրենց հետ, բայց մի կերպ դուրս գալու մասին ոչ մի բան չգիտեմ։ Մենք երեկ Աղավնոյում ու Բերձորում էինք, Աղավնոյում ընդամենը մի քանի հոգի էր մնացել, մի ընտանիք էր իր մանկահասակ երեխաներով, Անդրանիկը՝ գյուղապետը , ում երեկ չկարողացանք գտնել գյուղում, բնակիչներն էլ չգիտեին գյուղի որ մասում էր, դե, Աղավնոն փոքր գյուղ չի, այնտեղ էին նաև Երևանից մեր հայրենակիցներից մի քանի հոգի, հիմնականում գյուղը երեկ դատարկված էր, այսօր ես ֆիզիկապես չեմ եղել Աղավնոյում , բայց կապ եմ հաստատել և ցերեկն էլ փաստեցին, որ Աղավնոյում ոչ ոք չկա, այսինքն բոլորը դուրս են եկել գյուղից, բայց խնդիրների մասին ոչ մեկ ոչ մի բան չասեց ինձ, բայց ասացին, որ դա չի նշանակում, որ իրենց գնալով դադարեցնելու են պայքարը, անկեղծ ասած ես չեմ պատկերացնում, գնալուց հետո ոնց կլինի, բայց հույս են տալիս իրենց։ Երեկ ես այնպիսի տեսարանների եմ ականատես եղել, որ իմ թշնամուն էլ նման բան չեմ ցանկանա։ Դա սարսափելի բան է, որովհետև մենք պատերազմի ժամանակ ամեն դեպքում, Քարվաճառի, մնացած տարածքների հանձման պրոցեսը չզգացինք, պատերազմ էր, արհավիրք ու միանգամից հանձնեցին։ Իսկ սա մենք մեջը ու հանձնեցին։ Դա շատ դաժան էր»։
Հարցին՝ թե կլինի՞ որևէ պաշտոնական հայտարարություն դրա վերաբերյալ՝ պատասխանեց. «Հենց հայտարարաությունների վրա հույսներս դնելով այս օրին հասանք։ Մենք ոչ թե հայտարարաություններ ենք անելու, այլ գործողություններ ենք անելու։ Ես կխոսեմ կոնկրետ մեր կուսակցության մասին, երբ շաբաթներ առաջ այդ լուրը ակտիվացավ , մենք կարծես թե այդ առումով թե ՛ Աժ հարցուպատասխանի ժամանակ ենք աչքի ընկել, որովհետև հարցադրումները Աղավնոյի,Բերձորի , Սուսի և ընդհանրապես այդ ճանապարհի հետ կապված մենք ենք սկսել աղմուկ բարձրացնել։ Ու հասկանում ենք, նման հայտարարությունները որևէ բան չի փոխում և պետք է հստակ գործողություններ լինեն, ինչը երևի թե դժվար է պատկերացնելը, քանի որ ԱԺ գործառույթները սահմանափակված են խոսքով, օրենքով, բայց մենք երբ սրվեց իրավիճակն Արցախում՝ կապված Աղավնոյի , Բերձորի, Սուսի հետ, մենք սկսկեցինք շատ ակտիվ հանդիպումներ ունենալ Արցախում բնակվող ժողովրդի հետ, և համատեղ եկել ենք այն եզրակացության , որ ժողովրդական շարժում պետք է սկսվի, և հարցն այստեղ այն չէ, որ փողոց ողողենք կամ ինչ որ վանկարկումներ անենք։ Պետք է հստակ հաստատվի ժողովրդի իշխանություն, որը պահանջներ է դնելու ժողովրդի առջև և իշխանությունը երրորդ տարբերակ չի ունենալու։ Կամ պետք է կատարի կամ՝ ոչ։ Ինքը կամ պետք է անի ժողովրդի պահանջներն ու մնա ժողովրդի հետ, կամ պետք է չանի , և չլինի ժողովրդի ։ Այսինքն պայքարը քաղաքական չէ, քանի որ այն գլխից էլ հայտարարել ենք, որ կուսակցության դրոշը ծալում ենք և սկսում ժողովրդի շարքերում պայքարել հանուն Արցախի անկախության։ Արդեն նախնական համակարգումներն արել ենք, շատերն ասում են ուշ չի՞, մենք այն ժամանակ էլ էինք սա ասում ու շատերն ասում էին ուշ չի՞, բայց այդպես չի, ինչ-որ մի ժամանակ պետք էր սկսել ի վերջո։ Սահմանափակվել քաղաքական գործունեությամբ, դա ուղղակի հույս էինք տալիս մեզ, որ ինչ-որ մի բան արեցինք։ Դրա համար պետք է լինի հստակ գործողություններ, ինչով էլ մենք զբաղված ենք։ Մոտակա ժամանակներում մեր ասելիքը կոնկրետ ցույց կտանք և իշխանություններին տարբերակ չի մնա, քան այդ երկու տարբերակներից մեկն ընտրելը, որովհետև այսպես չի կարող շարունակվի, եթե մինչ այդ մենք մտածում էինք, որ ռուս խաղաղապահների հետ նույնիսկ բացարձակ կարիք չկա խոսել, այլ՝ հրամանատարության հետ մեր առնչությունը պետք է լինի, և դա պետք է մեր իշխանությունների միջոցով մեր պահանջները դնենք, հասկանալի դարձավ, որ մեր պահանջներն այդպես էլ չեն հասել ռուս խաղաղախահներին և վերջին օրերին դեսպանորդի արված հայտարարությունը ամբողջովին մեր կասկածները փարատվեցին, որ Ադրբեջանի ու ՀՀ իշխանությունները վարում են նույն քաղաքականությունը, շրջանցելով իրենց երրորդ «պարտնյորին», և դրանից հետո սա վկայություն էր, որ ՌԴ դիրքորոշումը չէ այն, ինչ որ անում են ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները՝ իրենց կամակատար Արցախի իշխանությունների հետ միասին, և մենք պահանջել ենք հանդիպում ռուս խաղաղաղպահների հրամանատարության կազմի հետ, որպեսզի իրենցից ստանանք պարզաբանումներ, որ եռակողմ պայմանավորվածության շուրջ մենք այլևս չեն տեսնում ՌԴ-ին, բայց լսում ենք ու տեսնում, որ կիրառվում է Ադրբեջանի ու ՀՀ դավաճան իշխանությունների գործողությունները։ Իհարկե նաև այս ամենը Արցախի իշխանությունների ձեռքով է և առհասարակ այս ամենը տեսնելով հասկանում ես, որ ամեն ինչ տեղի է ունենում ՀՀ իշխանությունների թողտվությամբ և բանավոր պայմանավորվախություններով , իսկ Արցախի իշխանությունները ուղղակի կատարում են։ Այս ընթացքում եղել ենք Աղավնոյում և ամեն բան տեսել ենք մեր աչքերով տեսածի հիման վրա, ոչ թե ուրիշներից լսածի։ Այն փութաջանությամբ, որով Արցախի իշխանություններն են մոնտաժում բոլոր կոմունիկացիաները , և լսում ես Ռուսաստանի կողմից դրա հակառակը, ու փաստորեն մեր՝ ժամանակին արված բոլոր հայտարարությունները տեղին էին։ Պարզապես դա ՀՀ և Արցախի իշխանությունների շահերից չբխող էր, որովհետև վեցերորդ կետի մասին առաջինը մենք ենք բարձրաձայնել, ինչը և հաստատավեց ՌԴ դեսպանատան դեսպանորդը։ Այնպիսի անհասկանալի իրավիճակ է այսօր Արցախում, որ դրա համար պետք է իրենցից էլ պարզաբանումներ լսել ու հուսանք, որ դա չի ձգձգվի»։