copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:44 20-08-2022

Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է «Արմենալ» գործարան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն այցելել է «Արմենալ» գործարան՝ ընկերության գործունեությանն ու ծրագրերին ծանոթանալու նպատակով։

Շրջայցի ընթացքում քննարկվել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (GSP+) դադարեցման պայմաններում գործարանի արտադրանքի դեպի ԵՄ արտահանմանն առնչվող հարցերը։

Արմեն Արզումանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել գործարանի արտադրողականության զարգացման, կարողությունների հզորացման և նոր արտադրատեսակների արտադրության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։