Ներքին 3 տարի առաջ - 13:22 19-08-2022

Հետընթացի ժամանակ 71-ամյա տղամարդն ընկել է տրակտորի տակ և մահացել

Օգոստոսի 18-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղում «ԿամԱԶ-5410» ավտոքարշակին բարձած «ՉՏԶ-170» մակնիշի տրակտորը կատարել է հետընթաց, ինչի հետևանքով ավտոքարշակն ընկել է սահքի մեջ, իսկ տրակտորավարն ընկել է տրակտորի տակ և մահացել:

Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված