Ավելին 3 տարի առաջ - 22:36 09-08-2022

Իսպանիայում ցլամարտի ժամանակ երկու զբոսաշրջիկ է մահացել

Իսպանիայում ցլամարտի ժամանակ երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Norte de Castilla հրատարակությունը։

Փառատոնի վերջին օրը Լա Սեկայի մունիցիպալիտետում կովը հարձակվել է մասնակիցներից մեկի վրա՝ եղջյուրներով հարվածելով նրա պարանոցին։ Տուժածին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Հայտնի է, որ մահացածը եկել է երկրի հյուսիսային հատվածից՝ ժամանցային միջոցառումներին մասնակցելու և հանգստանալու։

Բացի այդ, եւս մեկ մարդ մահացել է սրտի կաթվածի հետեւանքով։ Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է տոնակատարությունների սկսվելուց առաջ, նա Լա Սեկա է ժամանել այլ քաղաքից։

Միջադեպերից հետո քաղաքի քաղաքապետ Գրեգորիո Բայոնը հայտարարեց, որ ողբերգական իրադարձությունների պատճառով փառատոնը կավարտվի նախատեսված ժամկետից շուտ։ Տեղի բնակիչները ծափահարություններով պաշտպանեցին այս որոշումը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից