Ներքին 4 տարի առաջ - 22:15 03-08-2022

Արցախինը հայկական սահման չէ՞․ Գեղամ Մանուկյան

Արցախի Հանրապետության սահմաններին տիրող մի քանի օրվա լարվածության ֆոնին Հայաստանի իշխանությունը շտապեց կատարել ադրբեջանական պահանջն, ու նախօրեին հապշտապ Երեւան տեղափոխվեցին ԱՀ ՊԲ-ում դեռ ծառայության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Տեղափոխել են ցուցադրաբար, շարասյունով, որ, երեւի, դրանով ադրբեջանցիներին զեկուցեն պահանջի կատարման մասին։ Ի դեպ, հատուկ կուզեմ շնորհակալություն հայտնել բոլոր այդ զինվորներին։ Նրանք քաջ էին, նվիրյալ, հայրենասեր, քանի որ 44-օյա պատերազմից հետո, երբ իշխանությունների թողտվությամբ ու մասնակցությամբ շատերը չշարունակեցին իրենց ծառայությունը Արցախի Պաշտպանության Բանակում, նրանք մնացին, չլքեցին իրենց ծառայակիցներին։ Որոշներին այս ամիսներին հանդիպել եմ հենց մարտական դիրքերում, մարտական հերթապահություն իրականացնելիս։

Արցախի ՊԲ-ն հայաստանյան իշխանությունների կողմից կտրուկ թուլացնելուց հետո թշնամին այսօր դիմեց լայնածավալ, տարբեր ուղղություններով հարձակումների։ Իսկ ի՞նչ արեց Հայաստանի Հանրապետությունը։ Ձեռքերը լվաց Արցախից։ Դեռ երեկ Պաշտպանության նախարարության նորանշանակ խոսնակն էր պաշտոնական հաղորդարգությունում Արցախի մասին ձեւակերպել անորոշ Լեռնային Ղարաբաղ տեղանունով, կարծես խոսքը պետության, երկրի մասին չէ։ Իսկ այսօր, երբ Արցախում լարվածություն էր տիրում, Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական միակ հաղորդագրությունում շեշտվում է, թե «Հայաստանի սահմանին այս պահի դրությամբ լարվածություն չկա»։

Արցախինը հայկական սահման չէ՞։ Սրանց համար, փաստորեն՝ չէ։ Այնքան են այս իշխանությունները վախվորած թշնամու առաջ, որ նույնիսկ չեն համարձակվում Անվտանգության խորհրդի նիստ գումարելու մասին պաշտոնապես ասել, իրենց ֆեյքային չախոյանական կայքերով են դրա մասին լուր տալիս։ Այս իրավիճակը նորությու՞ն է։ Ոչ իհարկե։ Սրա մասին նո՞ր ենք իմանում։ Ոչ իհարկե։ Սրանք այսպես են շարունակելու «խաղաղություն» բերել, երբ համոզում էին՝ Արցախից հրաժարվելով, այնտեղ զինվոր չուղարկելով կարող են հանգիստ ապրել, փոխարենը ստանում էին թշնամու առաջխաղացում տարբեր հատվածներում, վրանում հայ զինվորի սպանություն, անպաշտպան սահման ու անմարդկային պայմաններ առաջնագծում։

Անգամ սրանք վախենալու են այսօրվա ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի կենսագրությունում գրել, որ նա մինչ նշանակումը եղել է Արցախի ՊԲ շտաբի հետ։ Ու սա, այս իրավիճակը, թշնամական հարձակումները շարունակվելու են, քանի սրանք կան, քանի լինելով խաղաղություն են մուրալու։

Քանի իրական անվտանգության համակարգը վերականգնելու, բանակը վերակազմավորելու փոխարեն ՀՀ Զինված ուժերը համարելու են քաղաքական հայացքների համար լոկ դիսբատ։ Ուզու՞մ ենք, որ այս ամենը դադարի։ Մեկ լուծում՝ սրանց հեռացումը։ Բայց դրա համար ՀԱՄԱԺՈՂՈՎՐԱԿԱՆ ՈՉ-ի կարիք կա։ Ոչ թե ֆեյսբուքյան, ոչ թե աշխատանքի բերումով հանրահավաքներին, անհնազանդության գործողութուններին չմասնակցելով ու կարծելով, որ իրենց փոխարեն այլոք կան։

Այսօր շատ էր աչքովս ընկնում իսկ ընդդիմությունն ու՞ր է հարցադրումը։ Մի մասը բանտում է, շատ-շատերին երեք զորակոչել են եռամսյա հավաքների։ Այսօր ընդդիմությունը Հայաստանի ԱԳՆ դիմաց բողոքի հավաքի էր։ Շենքն էլ հարյուրավոր ոստիկաններով շրջափակված էր։ Ինչպես հիմա կառավարության շենքն է շրջափակված։ Այո, քիչ էինք։ Բայց ներկա էինք։ Սա սփոփանք չէ։ Ոչ էլ այպանում։ Չեմ կարող ծովափերում հանգստացող ու հարցը սոցցանցերում ձեւակերպողներին պարտադրել, որ գան։ Բայց կրկնում եմ՝ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՈՉ, ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին