Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 12:28 03-08-2022

Արցախը Հայաստանից անջատելու գործընթաց է գնում. Ասպրամ Կրպեյան

Արցախը Հայաստանից անջատելու և Հայաստանը վերջնականապես հայաթափելու գործընթաց է գնում մեր երկրում, որովհետև իշխանության են թուրքական շահը մեր հայրենիքում առաջ մղողները։ Այս մասին այսօր ԱԳՆ շենքի դիմաց ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

Նա հավելեց․ «ԱԱԾ-ն հիմա հայ մարդկանց անունների ցուցակներ է կազմում և հայ մարդկանց մուտքը իրենց հայրենիք արգելում է։ Փոխանակ հայկական ինքնիշխան տարածքը ազատելու գործով զբաղվեն, հայ մարդկանց մուտքն արգելելու գործով են զբաղվում։ Սա է իրենց գործառույթը, սա են հրահանգել իրենց թուրք տերերը։ Մենք այստեղ ենք՝ ևս մեկ անգամ զգուշացնելու՝ չի հաջողվելու։ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է։ Որևէ մեկը իրավասություն չունի հայ մարդու մուտքը հայրենիք արգելելու․․․ Մենք այստեղ ենք մեր սփյուռքահայ ընկերներին, մեր եղբայրներին ու քույրերին հիշեցնելու և հորդորելու, որ իրենց հայրենիքը միշտ գրկաբաց է իրենց ընդունելու»։

Վերջին օրերին երեք սփյուռքահայ դաշնակցական գործիչների՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանին, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանին եւ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանին թույլ չի տրվել մուտք գործել Հայաստան։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար