Մամուլ 4 տարի առաջ - 08:18 22-07-2022

Ընդդիմադիրները խորհրդարանում կհանդիպեն եվրոպացի պառլամենտականների հետ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրաժարվել են իշխանական խմբակցության պատգամավորների հետ համատեղ հանդիպել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիե Մքալիստերի պատվիրակության հետ։ Չնայած ի սկզբանե օրակարգը եղել է այնպիսին, որ եվրոպացի պատգամավորները պետք է ՀՀ ԱԺ-ի հետ ընդհանուր հանդիպում ունենային, այսինքն՝ խորհրդարանական ղեկավարությունը պետք է որոշեր՝ ընդդիմությունից որ պատգամավորը պետք է մասնակցի հանդիպմանը։

Սակայն մենք տեղեկացանք, որ ընդդիմադիրները պատվիրակությանն առաջարկել են առանձին հանդիպել տարբեր խմբակցությունների հետ։ Ասել են, որ այդ ձեւաչափն ավելի արդյունավետ կլինի։ Առաջարկը չի մերժվել, եւ այսօր ընդդիմադիրները խորհրդարանում կհանդիպեն պատվիրակության հետ։ Իշխանական կամ նրանցից ուղղորդվող շրջանակներն արդեն շահարկում են, թե ընդդիմադիրները խելոք վերադարձան խորհրդարան, սակայն հիշենք, որ ընդդիմությունը հայտարարել է ԱԺ նիստերը բոյկոտելու մասին եւ շեշտել, որ խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներից չի հրաժարվում։ Առավել եւս՝ եվրոպացի պառլամենտականներին ուզում է ներկայացնել երկրում տիրող իրավիճակը։

Մանրամասն՝ թերթի այսօրվա հաամարում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն