Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 23:36 19-07-2022

Բլե՞ֆ, թե՞ սպառնալիք. Բըրնս-Նարիշկին այցերի արձագանքները

Ասում են, թե Բըրնսն ու Նարիշկինն արդեն պայմանավորվել են ձևավորվող աշխարհակարգում Հայաստանը բաժանելու վերաբերյալ։ Արդյո՞ք ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսի և ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի այցերն իրար հետ կապ ունեն։ Եվ ինչո՞ւ է Նարիշկինի ճեպազրույցում ռուս լրագրողը հարցնում Բըրնսի այցի հետ կապի մասին։

«Ռուսաստանը բավականաչափ ուժ ու ռեսուրս ունի, որպեսզի դժվար պահին պաշտպանի դաշնակիցներին ու ընկերներին»,- այսպես է խոսել Նարիշկինը Երևանում ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ։ Բոլորը հիշում են, թե 44-օրյայի ժամանակ ՌԴ ինչպես գործակցեց Թուրքիայի և Ադրբեջանի հետ և ինչպես է գործակցում ներկայում։ Հետևաբար՝ եթե Նարիշկինի այս խոսքերը կապենք Բընրսի այցի հետ, ապա ՌԴ-ն ոչ թե ուզում է պաշտպանել ՀՀ-ին, այլ ՀՀ-ում ռուսական ազդեցությունը, ուժով և ռեսուրսներով սպառնում է ՀՀ-ին, եթե վերջինս բախտակից բազմաթիվ երկրների օրինակով և ԱՄՆ-ի աջակցությամբ կփորձի ազատվել ռուսական ազդեցությունից։ Ավելին՝ ռուս պաշտոնյան ակնարկում է, որ ռուսական դոմինանտությամբ ձևավորված ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն ճնշում կգործադրեն ՀՀ-ի վրա։

ՌԴ-ի կողմից կազմակերպված ճեպազրույցում Նարիշկինին ուղղվում է պատվիրված հարց, թե արդյո՞ք իր այցը կապված է Բըրնսի այցի հետ։ Հարցի միջոցով ՌԴ-ն ակնարկում է, որ մտադիր չի կամավոր զիջել դիրքերն ԱՄՆ-ին։ Իսկ եթե Նարիշկինի ժպիտախառը պատասխանը լուրջ ընդունենք, ապա ենթադրելի է, որ ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը Երևան էր եկել ՀՀ-ին նախ տեղեկացնելու, որ առաջիկա օրերին Նարիշկինը սպառնալիքով գալու է Երևան, ապա հավաստիացնելու, որ ԱՄՆ-ն կարող է աջակցել ՀՀ-ին ռուսական սպառնալիքը չեզոքացնելու հարցում։

Նարիշկինի այցի և սպառնալիքի վերաբերյալ հանրային խոսույթում տարբեր կարծիքներ են հնչում։ Լավատեսները համոզված են, որ ռուսները չունեն այդ ուժն ու ռեսուրսը, Նարիշկինի սպառնալիքն ու հեգնանքը բլեֆ են, ներկայում ՌԴ-ն այնքան թուլացած է, որ չի փորձի խոչընդոտել ՀՀ ազատագրմանը։ Քիչ չեն նաև անկախության կանխավարկածով առաջնորդվող պահպանողականները, որոնք այս այցերը դիտում են Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի վերջին օրերին հնչող պետականամետ ելույթների համատեքստում։ Իսկ հանրության մի հատված էլ քաղաքական համայնքի անգործությունն արդարացնելու միտումով կարծում է,թեԱՄՆ-ն արդեն վճարել է Հարավային Կովկասից ռուսների հեռանալու գինը, և ներկայում կողմերն ավարտին են հասցնում գործարքնու ճշտում ժամացույցները,իսկ ՀՀ իշխանությանը տեղեկացնում, որ իրենից, ինչպես միշտ, ոչինչ կախված չի, կարող է ոչինչ չանել, բացի ժողովրդին գալիք աշխարհաքաղաքական փոփոխություններին նախապատրաստելուց։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են