Ներքին 4 տարի առաջ - 12:39 19-07-2022

Վեցնյակ ստեղծած դատավորը, որի դռան առաջ շան կղանք էին լցրել, հեռացավ պաշտոնից

Երեկ ավարտվել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի պաշտոնավարման ժամկետը․ լրացել է նրա 65 տարին։ Սահակյանը փաստաբանների շրջանում, մեղմ ասած, լավ համբավ չունի որպես դատավոր։

Նախ նշենք, որ դատական համակարգի կայքում ՝ helpcour.am-ում, Սահակյանը ունի -12 վարկանիշ, ոչ մի փաստաբան նրան դրական գնահատական չի տվել։ Տիգրան Սահակյանը պաշտոնավարման ժամանակ հիմնահատակ ավերեց գործերի մակագրման համակարգը։ Սահակյանը ձեռքով էր մակագրում գործերը իր համար ցանկալի դատավորներին՝ բնականաբար, ցանկալի արդյունք ստանալու համար։ Սյունիքի համայնքապետերի գործերով նրանց կալանքի դեմ պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքները չմակագրվեցին այնքան ժամանակ, մինչև ԱԱԾ-ն ներխուժեց Վերաքննիչ քրեական դատարան ու առգրավեց բողոքները դատավորներին մակագրող համակարգիչը, և դրանից հետո միայն Վերաքննիչ դատարանի քրեական պալատի նորանշանակ նախագահ Տիգրան Սահակյանն անցավ նրանց գործերն իրենց համար ցանկալի դատավորներին ձեռագիր կերպով մակագրելու արատավոր պրակտիկային:

Այնուհետև Տիգրան Սահակյանն անցավ փաստաբանների շրջանում հայտնի «վեցնյակի» ստեղծմանը։ Խոսքը Վերաքննիչ քրեական դատարանի՝ կալանք տվող դատավորների վեցնյակի մասին է։ Ի տարբերություն Առաջին ատյանի, որի կալանք տվող դատավորները նշանակվեցին ընտրության արդյունքում, Վերաքննիչ քրեական դատարանում նրանց նշանակման կարգը փոքր-ինչ այլ էր: 6 դատավորներից 3-ը նշանակվել էին իրավաբան-գիտնականների քվոտայով: Ընդ որում, ի սկզբանե հայտարարվել էր մրցույթ, և 3 տեղի համար ընտրվել էր 2 դատավոր՝ Տիգրան Սիմոնյանը (ամենացածր վարկանիշ ունեցող դատավորն է) ու Լուսինե Հովհաննիսյանը: Հաջորդիվ 3-րդ հաստիքը համալրելու համար ևս մեկ մրցույթ է հայտարարվել, և հաղթել է նախկին դատախազ Կարեն Բիշարյանը:

Մյուս 3 դատավորները Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների գործող կազմից էին ընտրվել առաջխաղացման ցուցակներով: Նրանք են Արմեն Դանիելյանը, Ռուբիկ Մխիթարյանը և Մնացական Հարությունյանը: Վերջիններս անընդհատ քաղաքական գործերով հօգուտ իշխանությունների որոշումներ էին կայացնում, բավարարում կալանքի միջնորդությունները, օրինակ, Սյունիքի համայքապետերի գործերով, և մերժում դրանց դեմ բերված բողոքները։ Տիգրան Սահակյանի պաշտոնավարման հետ կապված մեկ զավեշտալի դրվագ էլ կա։ Վերջինիս աշխատասենյակի դռան առջև շան կղանք էին լցրել։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք