Ուղիղ եթեր
Ավելին 1 տարի առաջ - 21:27 17-07-2022

SpaceX-ը 53 մինի արբանյակներով հրթիռ է արձակել Starlink ինտերնետ ցանցի համար

Ամերիկյան SpaceX ընկերությունը Starlink ինտերնետ ցանցի համար արձակել է Falcon 9 հրթիռը՝ 53 մինի արբանյակներով։ Այս մասին ընկերությունը հայտնել է իր Twitter-ում։

Հրթիռն արձակվել է Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից, Երևանի ժամանակով 18:20-ին։
«Starlink 53 արբանյակների տեղակայումը հաստատվել է», - գրել է ընկերությունը Twitter-ում:

Ամենից շատ դիտված