Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:36 22-05-2026

Զվարճալի է հետևել, թե ինչպես է Հայաստանի գործող իշխանությունն իր կաբինետով ու արբանյակներով հուզված տոնում «դարի բացահայտումը»

Փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հրապարակել է ֆեյսբուքյան տեսանյութ՝ կից գրելով.

Անկեղծորեն զվարճալի է հետևել, թե ինչպես է Հայաստանի գործող իշխանությունն իր կաբինետով ու արբանյակներով հուզված տոնում «դարի բացահայտումը»։ Նրանց թվացել է, թե Ջեֆրի Էփշտեյնի անվան հետ կապված ինչ-որ անհեթեթ փաստաթուղթ կամ պատահականություն գտնելով՝ կկարողանան ինձ վարկաբեկել ու մեծ աղմուկ բարձրացնել։

Ինչպես միշտ, նրանց հետաքրքիր չի եղել իրականությունը. նրանց պետք էր հերթական էժանագին մանիպուլյացիան և վարկաբեկելը։

Ի հեճուկս իրենց՝ ճշմարտությունն այլ է, իսկ ես այն թաքցնելու սովորություն չունեմ։
Այս տեսանյութում ներկայացնում եմ ողջ եղելությունը։ Իրական փաստերով ջրի երես եմ հանում այն սուտն ու հիստերիան, որով փորձում են կերակրել հանրությանը։

Ես դեռ սպասում եմ, որ ինձ զրպարտողները կգտնեն այնքան արժանապատվություն, որ հրապարակավ կընդունեն իրենց սխալը։ Թեև, երբ դիմացինդ ճշմարտության հետ խոսելու ձևը չգիտի, սուտն ու բամբասանքը մնում են նրա միակ զենքը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում