Սուրենը նոր էր ամուսնացել ու չհասցրեց ժառանգ ունենալ․ հայրը հուզված մանրամասնում է

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:43 07-03-2023
Սուրենի համար ամենակարևորը հայրենիքն էր։ Երազում էր ամուր ընտանիք ստեղծելու մասին։ Բազմազավակ ընտանիքում ծնված տղան կհետևեր ծնողների օրինակին, բայց պատերազմը խորտակեց նրա ծրագրերը։

Հայրը որդու հուշաքարի մոտ նստած խոսում էր նրա հետ։ Օragir.News-ի հետ զրույցում պատմեց իրեն խեղդող ցավի մասին․ «Նոր էր ամուսնացել, բայց գնաց հող պահելու։ Ինքը հոգով զինվորական էր, շատ էր սիրում իր գործը»։

Սուրեն Սահրադյանը պայմանագրային զինծառայող է եղել։ Հայրն ասում է՝ պայքարել է թշնամու դեմ մինչև մահը։ Զոհվել է Քարվաճառում։ Վերջին անգամ զանգել է կնոջը` Դիաննային։

Յոթ զավակների հայր Հայկ Սահրադյանը ծանր է տանում որդում կորուստը․ «Սուրենը ուրիշ էր, հանդարտ, ընկերասեր»,-ասում է։

Սուրենի զոհվելուց որոշ ժամանակ անց նորահարսը վերադարձել է ծնողների տուն։

«Երանի մի ժառանգ ունենար Սուրենը, բայց ընդամենը 6 ամսվա ամուսնացած էին։ Ես չեմ ուզում, որ Դիաննան ամբողջ կյանքում տառապի», -ասում է հայրը։

Հայկ Սահրադյանը չգիտի՝ ում մեղադրի, ասում է`տղայի թափած արյան համար թուրքը պատասխան չտվեց։ Եթե պատերազմ լինի, հայրը կմասնակցի որդու փոխարեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի