Միտք Ներքին 3 տարի առաջ - 20:00 26-07-2022

Не сдавайтесь, позорьтесь до конца. ինչու է ընդդիմությունը վերադառնալու խորհրդարան եւ ինչու իշխանությունը այդպես էլ մանդատազրկումը ավարտին չհասցրեց

Իշխանությունը ինչպես նախաձեռնեց, այնպես էլ անավարտ թողեց ընդդիմադիր պատգամավորների մանդատազրկման գործընթացը։ Ասացին-խոսեցին, մատ թափ տվեցին, բայց արդյունքում ՍԴ չդիմեցին, ընդ որում՝ որեւէ հոդաբաշխ բացատրություն չհնչեց, թե նախաձեռնելը ինչ էր, որ ՍԴ չէիք դիմելու։ Բազմաթիվ վարկածներ շրջանառվեցին, օրինակ՝ այն, որ իշխանությունը այս քայլով փորձում է ընդդիմության վախը բռնել։ Ինչեւէ, իրականում մանդատազրկման գործընթացը ավարտին չհասցնելու այլ պատճառներ կան, որը քաջ հայտնի է թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, բայց որի մասին դավադրաբար լռում են երկուսն էլ եւ որի մասին հայտնի է դարձել մեզ։ Բանն այն է, որ եվրոպական կառույցները կտրականապես արգելել են Հայաստանի իշխանություններին ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկել։ Այդ պատճառով էլ իշխանությունը «մեծահոգություն» դրսեւորեց եւ գործընթացը ավարտին չհասցրեց, ընդդիմությունը եւս քաջատեղյակ է, որ իրենց մանդատից չեն զրկելու։

Մանդատից զրկելը նախ անհնար է տեխնիկապես․ հնարավոր չէ 33 պատգամավորի հարցով առանձին նիստեր հրավիրել եւ բոլորի համար առանձին-առանձին դիմել ՍԴ։ Դրանից բացի՝ սահմանադրական ճգնաժամ է առաջանում, երկրում ստեղծվում է միակուսակցական համակարգ եւ այլն։ Եվրոպական կառույցները ասել են, որ նման նախադեպ չկա ԵԽ անդամ 48 երկրների մեջ, որ ընդդիմադիր 2 խմբակցությունների բոլոր պատգամավորներին զրկեն մանդատից, դա հետընթաց է ժողովրդավարությունից, դա մարդու ընտրության իրավունքի ոտնահարում է, դա իշխանության մոնոպոլացում է եւ այլն։ Եվրոպայի մտահոգությունն այն է,որ առաջիկայում սպասվում է կարեւորագույն պայմանագրերի կնքում, հետեւաբար անհրաժեշտ է Հայաստանի խորհրդարանի ամբողջական ֆասադ՝ ե՛ւ ընդդիմություն, ե՛ւ իշխանություն։

Մեզ հայտնի դարձավ, որ իշխանությանը հորդորել են ամեն ինչ անել ընդդիմադիրներին խորհրդարան վերադարձնելու համար՝ թեկուզ գան գոռգոռան, կռիվներ հրահրեն, թեկուզ գան դեմ քվեարկեն եւ ակցիաներ անեն, բայց անպայման վերադառնան խորհրդարան։

Պատահական չէ, որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ ընդդիմությունը գլուխը կախ գալու է խորհրդարան։

Ցավոք, հենց այդպես էլ լինելու է, շատ լավ իմանալով, որ մանդատից չեն զրկվելու, միեւնույն է, ընդդիմադիրները վերադառնալու են խորհրդարան, որպեսզի աշխատավարձ ստանան, այլապես այժմ զրկված են աշխատավարձից։ Իսկ մնացած «լոլոները» սեփական օրակարգով խորհրդարան գալու, Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին անգամ ամոթ է հնչեցնելը։ Անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնելու համար ընդդիմությունը նույնիսկ անհրաժեշտ ձայների քանակ չունի, ի՞նչ սեփական օրակարգի մասին է խոսքը, եթե այդ օրակարգը ծեծ ուտելն է, իշխանության քամահրանքին եւ վիրավորանքներին արժանանալը, խնդրեմ, ինչպես ասում են՝ не сдавайтесь, позорьтесь до конца:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
10:32 Չայնիի ոլորաններում Volkswagen Tuareg-ը մոտ 250 մետր գլորվելով ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է