Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:21 15-07-2022

Կալանքը դարձել է սպանության միջոց. Էդգար Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձել է այսօր դատական նիստի ընթացքում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան պատճառներին՝ ասելով. «Արմեն Գրիգորյանի մահվան պատճառը ամբողջությամբ քաղաքական դրդապատճառներով էր, նա անազատության մեջ էր հայտնվել, իմ համոզմամբ, Նիկոլ Փաշինյանի ցուցումով։ Հիմա եթե անգամ վիրավորանք հնչեցնելու համար էր մեղադրվում, անազատության մեջ ինչո՞ւ էին պահում մարդուն։ Անազատության մեջ պետք է պահել այն մարդուն, ով հանրային վտանգ է ներկայացնում, կամ խոչընդոտում է նախաքննության իրականացմանը։ Պարզվում է, որ պատգամավորները երկու օր առաջ եղել են Արմավիր ՔԿ-ում, տեսակցել են կալանքի տակ պահվող մարդկանց, սակայն Արմեն Գրիգորյանի հետ չի թուլյատրվել նույնիկ տեսակցություն ԱԺ պատգամավորների հետ՝ քննիչի հատուկ ցուցումով։ Սա դժբախտ դեպք չէ, առողջական խնդիրներով պայմնավորված մարդու բնական մահ չէ, այլ ակնհայտ սպանության դրսևորում է, սպանություն՝ քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ։ Կալանքը դարձել է սպանության միջոց»։

Հիշեցնենք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը այսօր կայացած դատական նիստի ժամանակ ուշագնաց է եղել: Նիստը հետաձգվել է առողջական վիճակի կտրուկ վատանալու պատճառով։ Սակայն շտապօգնությունը 15 րոպե ուշացել է, իսկ Գրիգորյանը, այդպես էլ ուշքի չգալով, մահացել է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը