Ներքին 4 տարի առաջ - 17:49 15-07-2022

Արմենին սպանեցին․ հրեշնե՛ր. օգտատերերի արձագանքը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը այսօր կայացած դատական նիստի ժամանակ ուշագնաց եղավ: Նիստը հետաձգվել է առողջական վիճակը կտրուկ վատանալու պատճառով։ Սակայն շտապօգնությունը 15 րոպե ուշացել է, իսկ Գրիգորյանը ուշքի չի եկել։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Գրիգորյանը մահացել է շտապօգնության մեքենայում։ Արմեն Գրիգորյանը անազատության մեջ էր մայիսի 17-ից:

«Արմենին սպանեցին։ Հրեշներ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը,

«Արմեն ջան, կներես»,- գրել է Politic.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին։

«Վերջին ժպիտդ մնաց Արմեն ջան», -իր ֆեյբուքյան էջում գրել է Yerevan.today կայքի լրագրող Սյուզի Բադոյանը, այնուհետև՝ հավելել. «Հաց բերողն ավելի շատ տեր ուներ, քան Արմենը»։


«Մարդասպան»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարազդատ Հարությունյանը։

«Դուք մարդ չեք», - գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Ու պիտի՞ մարսեն Արմենի մահը, ինչպես մարսեցին 5000 էրեխու, հղի կնոջ ու չծնված բալիկի մահը»,- գրել է հանրային գործիչ Լուսինե Հարոյանը։

«Խոսքերս խեղդվեցին կոկորդումս։ Յուրաքանչյուրս կարող էինք լինել նրա տեղում»,- գրել է դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։

«Այս մահն էլ են մարսելու, ինչպես մարսեցին հղի կնոջ մահը», -իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը։

«Ապօրինության հերթական զոհը», - գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Սպանվեց Արմենը։ Չեք մարսելու», - իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։

«Ահավոր ա ու անվերջ էս մղձավանջը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

«Հաջողություն․․․», - բազմակետեր գրելով պրոդյուսերի նկարի վերևում գրել է լրագրող Լիկա Թումանյանը։

«Արմեն Գրիգորյանի սպանությանն օժանդակած քննիչներ, դատախազներ ու դատավորներ... բտնվեք», -իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Արմեն ջան, իմ լավ եղբայր, գնաս բարով։ Հավատալու չի. սպանեցին Արմենին», - իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասանուհի Նելլի Խերանյանը։

«Մահվան իշխանություն»,- գրել է թառահար Միքայել Ոսկանյանը։

«Արմեն ջան, բա ո՞նց առանց քեզ, ոնց ո՞նց առանց քեզ... հոկտեմբերին Արցախում էինք, ինչ-ինչ ծրագրեր ունեինք», - գրել է երգչուհի Շուշան Պետրոսյանը։

«Դատարանում մարդու մահ: Սա խելագարվելու դեպք է: Այդքան ասում ենք կալանքը մի ֆետիշացրեք..: Բառեր չեմ գտնում: Չեմ պատկերացնում պատվեր իջացնողն ու կատարողների խմբակը այսքան ապօրինությունների, իրավունքը ոչնչացնելու պայմաններում ոնց են իրենց խղճի հետ մնում..», -գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Խափանման միջոց՝ կալանքը դարձել է խոշտանգման, մահվան հասցնելու միջոց», - գրել է Mediahub կայքի լրագրող Անի Գևորգյանը։

«Եվս մեկ հայ մարդու, արժանապատիվ, հայրենասեր հայի սպանություն։ Կմարսվի՞», - գրել է «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը։

«ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ, միայն առաջին դեմքերն են փոխվել, թե բա Քոչը Պողոս Պողոսյանին սպանեց… Դուք ծնեցիք նախկին իշխանություններին, իսկ հետո էլ նորի օրոք փորձեցիք իբր մաքրվել, ավելի լավը… երևալ, բայց մնացիք նույնը՝ ծախու, չար, նեղմիտ, եսասեր, ինքնահավան ու… դատարկ, ահա և ամեն ինչ նույնն է», - գրել է ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը։


«Ոնց են մնացած КВН-շւկները, որ սեփական տաքուկ անկյունից վախեցան քիթները հանեն ու իրենց ընկերոջ օգտին մի բառ ասեն: Արմենը գնաց, բոլորիս հիշողություններում մնալով որպես հայրենասեր, ազնիվ ու շիտակ մարդ», - գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Արմեն Գրիգորյանը մահացավ… Շոկ, զայրույթ, անճարություն… Արմենը դարձավ Նիկոլի հերթական զոհը, ում փրկել չկարողացանք…», - գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Հենց այս օրը ծանոթացա Արմենի հետ, ինչքա՜ն սեր կար աչքերում, երբ Արցախից էր խոսում, ինչքա՜ն վստահություն իր ծրագրերի իրականացման Հայրենիքի փրկության համար...», - մեկնաբանել է Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Արմենը չմահացավ, Արմենին սպանեցին: Մի վախեցեք, ձևակերպումը ճիշտ տվեք՝ Արմենին ՍՊԱՆԵՑԻՆ», - գրել է հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը։