Ներքին 4 տարի առաջ - 14:31 14-07-2022

Ես չգիտեմ, «Հետք»-ին հարցրեք․ Դումանյանը՝ Հատիսի հողատարածքը Գագիկ Ծառուկյանին օտարելու մասին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղյակ չէ, թե ինչ պայմաններում եւ ինչպես է Հատիս լեռան 140 հեկտար հողատարածը օտարվել Գագիկ Ծառուկյանին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Վահրամ Դումանյանը՝ ի պատասխան լրագրողների ճշտող հարցերին։

«Ես չգիտեմ։ «Հետքն» է գրել, իրենց հարցրեք։ Ես չգիտեմ՝ ինչպես, քանի միլիոնով է վաճառվել։ Դա դուք գիտեք, հարգելի՛ լրագրողներ։ Ես մանրամասներ չգիտեմ։ Արդյո՞ք միայն այդ սարն է վաճառված։ Գուցե էլի սարեր կան, ինչո՞ւ եք հենց այդ սարի վրա ֆիսքվել»։

Լրագրողի դիտարկմանը, որ կառավարությունը մեկ ընդհանուր օրգանիզմ է, եւ մի մարմինը մյուսից պետք է տեղյակ լինի, նախարարը հակադարձեց․ «Դուք, մեկ ընդհանուր օրգանիզմ ասելով, ի՞նչ եք հասկանում, որ բոլորս բոլորի ամեն ինչին կարող են խառնվել։ Ամեն մեկն իր պրոֆեսիոնալ դաշտն է ծածկում։ Դուք ուզում եք բոլորին մեկտեղել եւ բոլորին ձեր ցանկացած հարցը տալ»։

Ամենից շատ դիտված

22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»