Արտաքին 4 տարի առաջ - 14:39 14-07-2022

Ռուսական գազի էմբարգոն չի ներառվի ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում

Ռուսական գազի ներկրման արգելքը չի ներառվի ԵՄ պատժամիջոցների յոթերորդ փաթեթում, Reuters-ին հայտնել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։

Նրա խոսքով, խնդրահարույց է էներգակիրների ներմուծման սահմանափակումներ սահմանելը, քանի որ «անհրաժեշտ է հետևել այն կանոնին, որի համաձայն՝ պատժամիջոցները պետք է ավելի մեծ ազդեցություն ունենան Ռուսաստանի վրա, քան պատժամիջոցներ սահմանող երկրների վրա»։ Նա ընդգծել է, որ ԵՄ մի շարք երկրներ մեծապես կախված են ռուսական գազից։

Ինչպես նշել է Ֆիալան, պատժամիջոցների նոր փաթեթում կներառվի Ռուսաստանից ոսկու ներկրման արգելքը։ Նախատեսվում է նաև ընդլայնել անհատական պատժամիջոցները և երկակի նշանակության ապրանքների ցանկը, որոնց արտահանումը Ռուսաստան արգելված է։

Վարչապետը հայտնել է, որ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը կներկայացվի մոտ ժամանակներս։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել