Արտաքին 4 տարի առաջ - 23:12 13-07-2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է Իսրայել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնական այցով ժամանել է Իսրայել։ Օդանավակայանում նրան դիմավորել են Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը, վարչապետ Յաիր Լապիդը և նրա նախորդը՝ Նաֆթալի Բենեթը։

Բայդենը երկու օր կանցկացնի Երուսաղեմում, կայցելի Հորդանան գետի արևմտյան ափի վիճելի տարածքներ, որտեղ կհանդիպի Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ, ապա կմեկնի Սաուդյան Արաբիա՝ երկրի ղեկավարության հետ բանակցություններ վարելու: Սա Բայդենի առաջին այցն է Մերձավոր Արևելք որպես նախագահ։

Ակնկալվում է, որ այցի ընթացքում Բայդենն իսրայելցի գործընկերների հետ կքննարկի տարածաշրջանում կայունությունը պահպանելու, Իսրայելի ինտեգրումը միջազգային քաղաքականությանը Մերձավոր Արևելքում խորացնելու, Իրանի դիրքերի ամրապնդմանը հակազդելու, ինչպես նաև Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու և ռուսական ագրեսիային համատեղ հակազդեցության միջոցառումները։

Օդանավակայանից ԱՄՆ նախագահը կմեկնի իսրայելական ռազմաբազա, որտեղ վարչապետ Լապիդի և Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի ուղեկցությամբ կծանոթանա հակաօդային պաշտպանության ոլորտում Իսրայելի ձեռքբերումներին։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով