Ներքին 3 տարի առաջ - 20:46 12-07-2022

Պավել Մանուկյանին վիրահատել են

Պավել Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բազմաթիվ բողոքների և դիմումների հեղեղման արդյունքում 15 օր առաջ Պավել Մանուկյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Իզմիրլյան» ԲԿ: Բժշկական կենտրոնի հոգատար և բարեխիղճ ծառայությունների շնորհիվ բավականին ծայրահեղ առողջական վիճակում գտնվող Պավել Մանուկյանի առողջությունը բարելավվել է: Այսօր նրան վիրահատել են: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն: Հուսանք մինչև հաջորդ վիրահատական միջամտությունը, որը անհետաձգելի անհրաժեշտություն է Պավել Մանուկյանը ազատ կարձակվի պատիժը կրելու հետ հիվանդությունների անհամատեղելիության հիմքով»: