Արտաքին 4 տարի առաջ - 16:23 06-07-2022

Մահացել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկինդոն

63 տարեկանում մահացել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկինդոն։ Նրա մահվան մասին հայտնել է Նիգերիայի ազգային նավթային կորպորացիայի (NNPC) ղեկավար Մելե Քյարին։

Քյարիի խոսքով, Բարկինդոն մահացել է հուլիսի 5-ի ուշ երեկոյան։ Մահվան օրը նա հանդիպել է Նիգերիայի նախագահ Մուհամադ Բուհարիի հետ, հաղորդում է ՕՊԵԿ-ի մամուլի ծառայությունը։

Մուհամեդ Բարկինդոն ծնունդով Նիգերիայից է: Նախկինում նա աշխատել է Նիգերիայի ազգային նավթային կորպորացիայում, զբաղեցրել պաշտոններ երկրի արտաքին գործերի և էներգետիկայի նախարարություններում։

Բարկինդոն գլխավորել է ՕՊԵԿ-ը 2016 թվականին: Նրա լիազորությունների ժամկետը լրանալու էր 2022 թվականի հուլիսի 31-ին։ Դեռևս հունվարին կազմակերպության նոր գլխավոր քարտուղար է նշանակվել Քուվեյթից Հայթամ ալ-Հայսը։

Ամենից շատ դիտված

18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու